Քո հոգին
Քո հոգին օվկիան է մի անհատակ
Ուր խարսխվել են խեղված իղձերդ անապակ,
Ալիքների հետ լողում ես դու կյանքի հոսանքով
Արևի շողերին էլ ժպտում անվրդով,
Բայց բավ է հայացքդ հառես հատակին
Ու դու կձուլվես նորից քո օվկիանին։
Մատներդ
Մատներդ սահում են էջերի վրայով այնպես անհպում,
Ինչպես ճայը օվկիանի վրա, երբ հազիվ է ալիքներին հպվում....
Մարդիկ
Ու մարդիկ՝ կարճմիտ, բազմադեմ ու լայնաբերան
Լեզվով կդատարկեն սրտի պարունակությունը այնժամ։
Վայր կընկնեն դիմակները մաշված ու կարկատված
Վերհիշելով իրենց էությունը մոռացության մատնված...
Հողը
Դաղող տաք արևն ու գրկող սառը քամին մեր բարձր լեռների, դնում են իրենց դրոշմը քո արևախանձ դեմքին՝ շարելով հողը սարերի քո՝ կնճիռների ծալքերում անհարթ, որ հարթվի։ Սնվում ես հողով այդ, որ մի օր դառնաս առ այն՝ արևի տակ այդ տաք ու դաղող, հողի գրկում այս սառն ու անվրդով....
ella
воскресенье, 17 марта 2024 г.
среда, 14 февраля 2024 г.
Էմիլին , նապոն ու կախարդական ծածկոցը...
Շուրջը թարմ ու խիտ կանաչ էր՝ կարծես խիտ հյուսված գորգ՝ նկարազարդված գույնզգույն ու սիրունագույն ծաղիկներով՝ արևի դեղին խատուտիկնրով , երկնքի կապույտ զանգակներով ու պստլիկ հանդուգն մանուշակներով, որ ձգվում էին վերև ու չարաճճիորեն աչք գրավում։
Օդը լցված էր ծաղիկներից եկող անուշահոտությամբ. փոքրիկ մեղվիկները շտապում էին ծաղիկների նեկտարը անուշ անելու. օվկյանն էլ ալիքների իր երգն էր երգում ու խաղաղության անխաղտելի ներդաշնակությունը սփռում ՝ Էդեն կոչվող գյուղակում։
Հանկարծ մեղմ քամու ընթացքը շեղվեց հեռվից եկող շրշյունով։
Պոքրիկ ոտնահետքերի ձայնը միախառնվել էր հոնգուր-հոնգուր արտասուքի հետ։
Հորիզունում շուտով հայտնվեց փոքրիկ մի աղջնակ՝ բարալիկ, ամպի պես ճերմակ, ոսկեծամ ալիքներով ու թաց կապույտ ակներով ։ Գլուխը կախ, նա քայլում էր՝ քարշ տալով գունավոր ծածկոցը։
_Հեյ, դու ո՞վ ես ու ինչու՞ ես լալիս, - խոսեց նապոն՝ ծաղիկների միջից դուրս գալով ։
_ Ես՞, ես աղջիկ եմ, Էմիլի, - արցունքները սրբելով պատասխանեց Էմիլին։
_ Ինչու՞ ես լալիս աղջիկ Էմիլի, - հարցրեց նապոն` մոտենալով Էմիլիին։
_ Ես, ես, - կմկմում էր Էմիլին, արցունքները կուլ տալով ու փոձելով մտքերը հավաքել, _ ես լալիս եմ ստվերների պատճառով: Դրանք սողոսկել էին մեր բակ, ուր ես խաղում էի ընկերներիս հետ ու ընկել էին իմ հետևց։ Ես վախեցած վազում էի ու տեղ չէի գտնում թաքնվելու, թվում էր ուր որ է ոտքիցս պիտի բռնեն ու քաշեն, - ապրումներից Էմիլի աչքերը նորից լցվեցին, - ես վազում էի ու հանկարծ մայրիկս առջևումս հայտնեց ու պարզեց այս ծածկոցը։ Նա ասաց, որ ծածկվեմ այդ կախարդական ծածկոցով ու վայրկյաններ անց ծածկոցը կտանի ինձ ապահով տեղ։
Ես ծածկվեցի ու հայտնվեցի այստեղ, իսկ մայրիկիս չեմ կարողանում գտնել, նա երևի մնաց այնտեղ`ստվերների մոտ։
Արցունքները հորդում էին Էմիլիի այտերով։ Նապոն էլ աչուկներն էր ճպճպացնում ու նայում Էմիլիին։ Վայրկյաններ անց, կարծես ետ գալով ապրումներից ու մտքերից, նա մոտեցավ Էմիլիին ու խոսեց։
_Էմիլի, իսկ դու վստա՞հ ես որ ծածկոցը կախարդական է, ու արդյո՞ք կարող է այն մեզ նորից վերադարձնել մայրիկիդ մոտ։ Մի փոքր լռելուց հետո նա շարունակեց, _ Ես քեզ կօգնեմ պայքարելու ստվերների դեմ ու փրկելու մայրիկիդ։
Էմիլին աչքերը կլորացրել էր զարմանքից ու հրճվանքից ։
_ Նապո, դու իրո՞ք ինձ կօգնես։
Նապոն ժպտալով մոտեցավ Էմիլին ու բռնելով նրա ձեռքերը գլխով համաձայնության նշան տվեց։
Էմիլին ուրախությունից գրկել էր նապոյին ու կրկնում էր. <<մենք հետ կբերենք մայրկին, մենք հետ կբերենք մայրիկին>>, կարծես չհավատալով իր երջանկությանը։
Էմիլիի ու Նապոյի արկածների սկիզբը ...
-Էմիլի, փորձիր հիշել էդ ակնթարթը, երբ ծածկոցը քեզ տեղափոխեց էստեղ։
Մենք պիտի հասկանանք ինչպես է ծածկոցը աշխատում ։
_Նապո, ես, ես չեմ հիշում։
_ Էմիլի, մի հուզվիր, հանգիստ շնչիր ու արտաշանչիր, արի միասին, մեկ-երկու, շունչ- արտաշունչ, շունչ-արտաշունչ։ Իսկ հիմա մտովի հետ գնանք. ես քեզ հետ եմ, մի վախեցիր։
_ Նապո, ես քայլում էի անտառով. էնտեղ էնպես կանաչ էր, արևոտ ու սիրուն. Ես լսում էի թռչունների երգը, ընկերներս վազվում էին շուրջս, բայց հանկարծ ամեն բան մռայլվեց ու ցրտեց ու հայտնվեցին ստվերները. ես վախեցա նրանցից ու սկսեցի վազել։ Թվում էր, ուր որ է կբռնեն ինձ, բայց էդ պահին, հայտնվեց մայրիկս. ես վերցրեցի ծածկոցը ու հայտվնեցի էստեղ, չգիտեմ էլ ինչպես։
- Հմմմ, միգուցե՞, երբ վախենում ես ծածկոցը ակտիվանում է՝ հասկանալով որ ունես իր կարիքը։
-Բայց ինչպե՞ս վախենամ: Հիմա ստվերներ չկան։
_ Միգուցե՞ մեկ ուրիշ բան լինի, որ կվախեցնի քեզ ու էդ պահին կհիշես ծածկոցի մասին, ու նա քեզ կտանի հեռու։ Իսկ հիմա արի գնանք իմ տնակ, ես քեզ կհյուրասիրեմ համեղություններ ու անուշ թեյ։
_Նապո, դու շատ - շատ բարի ես: Ինչ լավ է, որ քեզ հանդիպեցի, - ոգևորված խոսեց Էմիլին՝ ամուր գրկելով Նապոյին։
Մեկ, երկու, 500-700, 2000-3000 ու էլի անհաշվելի քայլեր սաղարթախիտ անտքառներով ու նրանք հասան փոքրիկ դեղին դռնակի մոտ, որ կիսով չափ հողի տակ էր։
_Ահա և իմ տնակը, - ասաց Նապոն։
_ Ինչ սիրուն դուռ է, արևի շողերի պես դեղին, - ասաց Էմիլին հետևելով Նապոյին։
Կռանալաով նա անցավ դռնակից ներս, իսկ ներսում իսկական հեքիաթ՝ պատերը պատված էին գույնզգույն ծաղիկներով։ Փոքրիկ, բաց երկնագույն կարճլիկ վարագույրների տակից աչքերը լայն բացել էին պատուհանները։ Դրանց գոգերին իրենց տեղն էին գտել անուշաբույր ծաղիկները։ Սպիտակ ու դեղին դեղձանիկնրն էլ թառել էին պատուհանին ու երգում էին իրենց կենսախինդ երգը։ Կենտրոնում փայտե սեղանն էր` իր 4 աթոռներով, իսկ սեղանին էլ սկուտեղներ՝ լի զանազան մրգերով ու հատապտուղներով։ Քիչ հեռու պատին էր հենվել սպիտակ պահարանը, որ զարդարված էր բազմաձև ու գունագեղ բաժակներով ու ափսեներով։ Վառարանն էլ պահարանի կողքին սպասում էր, թե երբ են իրեն փայտ հրամցնելու։
Անկյունում կանաչ բազմոցն էր, կողքն էլ փոքրիկ կլոր փայտե սեղանը՝ վրան դրված կիսաբաց գրքով, ու շոկոլադով կիսալի բաժակով։ Բազմոցից քիչ հեռու հպարտ կանգնել էր կամարաձև գրապահարանը՝ լի զանազան, գույնզգույն գրքերով։
_ Նապո, ինչ գեղեցիկ է այստեղ, ոգևորված բացականչեց Էմիլին։
Նապոն ժպտալով մոտեցավ սպիտակ պահարանին ու վերցրեց այնտեղից երկու բաժակ ու ափսե։ Րոպեներ անց սեղանը պատրաստ էր։ Էմիլին ուտելով անուշությունները շնորհակալություն հայտնեց նապոյին ու օգնեց նրան հավաքել սեղանը։
_ Էմիլի, վաղը առավոտյան մենք ճամփա կընկնենք մոտակա գյուղակ, - այս խոսքի վրա փոքրիկ դեղին դուռը բացվեց ու ներս մտավ բարձրահասակ մի մարդ՝ ոտքից գլուխ սև հագած։ Գլխարկը քաշել էր գլխին էնպես, որ դեմքը չէիր տեսնի, իսկ ձեռքին էլ զենք էր։
Էմիլին չէր հասկանում ինչ էր կատարվում, միայն զգում էր վախ ու վտանգ։
Նա արագ վերցրեց ծածկոցը ու վազեց նապոյի մոտ։ Վայրկյաններ անց նրանք արդեն այլ վայրում էին։
_ Էմիլի, դու դա արեցիր նորից, քեզ մոտ ստացվեց, - բացականչեց նապոն։
_Նապո, ասա ինձ, ո՞վ կամ ի՞նչ էր էդ սևազգեստը։
_ Չար վհուկի օգնականն է Էմիլի: Նա ուզում է բռնել ինձ ու դարձնել իր օգնականը։
_ Բայց ինչու՞ հենց քեզ նապո։
Նապոն գլուխը կախեց, ու մի փոքր խորհելուց հետո ասաց, - ես սովորական նապո չեմ։ Ես կարողանում եմ իմ ներկայությամբ հազարապատկել դիմացինի ուժն ու ունակությունները։ Վհուկն ուզում է ինձ օգտագործել ու լինել էլ ավելի ուժեղ։
_ Նապո, ծածկոցը անհետացել է, - հուզված բացականչես Էմիլին՝ նայելով շուրջբոլորը։
Երկար փնտրտուքներից հետո նրանք ուժասպառ նստեցին խոտին ու Էմիլին սկսեց արտասվել։
_ Նապո, ես էլ չեմ կարողանա գտնել մայրիկիս, ու ոչ էլ կարող եմ օգնել քեզ, եթե վտանգ լինի։
Նապոն գլուխը կախ մոտեցավ Էմիլին։
_ Լսիր, գիտե՞ս, ես միշտ չէ որ իմացել եմ ուժիս մասին։
Կախարդանքի ուժը քո մեջ է Էմիլի, դու ես սարքում ծածկոցին կախարդական, ու դու կարող ես կանգնեցնել ստվերներին։
Արևի շողերը չարաճճիորեն խաղում էին ոսկե ծամերի հետ ու գգվում արևավառ թարթիչներին, երբ լազուր աչուկները բացվեցին ու փոքրիկ Էմիլին ցատկեց տեղերից։
_Նապո,- հոգոց հանեց Էմիլին՝ տրորելով աչուկները։ Նայելով կող ու կուշտը ու ետ գալով երազից` Էմիլին վազեց ննջասենյակից դուրս։ Մտնելով խոհանոց նա գրկեց մոր փեշից ու առանց շունչ քաշելու սկսեզ պատմել իր երազի ու կախարդական նապոյի մասին։
Երեկո էր. ընթրիքի սեղանի շուրջ Էմիլին աշխուժորեն պատմում էր ծնողներին իր բոլոր դպրոցական ընկերների ու իրենց արկած-խաղերի մասին։
_ Աննան ու Նատալին ինձ օգնեցին պատժել Դավիթին։ Պատկերացնու՞մ ես պապա, Դավիթը նեղացրել էր մեր ընկեր Դանիելին, իսկ Դանիելը շատ վախկոտ է ու չի կարող իրեն պաշտպանել։ Դավիթը հրել էր Դանիելին խաղահրապարակում ու ծաղրել որ մեզ հետ է ընկերություն անում։ Ես ու Նատալին էլ...
-Էմիլի, - հերիք խոսես, ընթրիքդ սառեց, - զսպված ժպիտով հանդիմանեց մայրը։
Էմիլին մտածկոտ դեմք ընդունելով լռեց ու մի քանի գդալ ապուր ուտելուց հետո վերսկսեց նորից,
_ Մամա, բայց չէ՞ որ հետաքրքիր պատմություններ են, չէ՞,- /մայրը զսպում էր ծիծաղը/այնուհետև գլուխը թեքելով հոր կողմը իր մեծ ու լազուր աչքերով թախանձեց հոր աջակցությունը։
Հայրը ժպտալով պատասխանեց,- Անուշս, իհարկե շատ հետաքրքիր են, բայց ճաշդ ավարտիր, իսկ պատմությունները հետո։
Ճաշի ավարտից հետո, թեյի սեղանի շուրջ Էմիլին վերագտավ իր ունկնդիրներին ու պատմությունները սկսեցին նորից ու չավարտվեցին մինչ քնելը։
Էմիլին նորից հանդիպում է Նապոյին
_ Նապո,- գոչեց Էմիլին ու վազեց Նապոյին գրկելու։
Նապոն ուրախությունից կարմրատակելով գրկեց Էմիլին, _ Ես էլ քեզ էի կարոտել Էմիլի։
( շարունակելի)
вторник, 30 января 2024 г.
Մայրամուտի արևը
Մայր մտնող արևի բոսորագույն շողերը ողողել էին Արամի արևախանձ դեմքը: Պրկված բազուկները, որ վարժորեն հերկում էին հողը՝ հոգնությունից արդեն ծանրացել ու կախվել էին։ Արամը մի կողմ ձգելով բահը պարզեց կորացած մեջքը ու վերնաշապիկի թևքով սրբեց ճակատին սառած քրտինիքի կաթիլները։ Շունչ քաշելով նա մեջք արեց ըմբոստ քամուն ու հայացքը հառելով մայր մտնող բոսորագուն գնդին՝ ընկավ մտքերի մեջ։
Դրսում 1988 թիվն էր, կյանքը դեռ չէր պատմել իր մասին։ Արամը մի միամիտ պատանի էր, իսկ Արփին էլ անհասանելի արև։
Արփին 16 էր, երբ ծնողների հետ տեղափոխվեց Սպիտակ։ Անվան պես արևոտ աղջիկն այդ փողոցի սերն ու ուշադրությունն էր. մեծից փոքր սիրում էին նրան, սիրում էր և Արամը, հենց առաջին հայացքից։
(շարունակելի)
понедельник, 29 января 2024 г.
Երկերես Պատերազմը
Հայացքով գրկել ու հրաժեշտ էր տալիս…։ Հայրենիքի ու իր արանքում ինքնաթիռի սառը պատուհանն էր։ Ծանրության ու զայրույթի զգացմունքները խառնվել էին իրար։ Չգիտեր, ինքն իրե՞ն է ատում, հայրենի՞քը, թե՞ բախտին։
Ու մարդ ու կին էլի գնում էին բակ՝ կանաչի ծախելու։ Միայն թե, էլ առաջվա կատակախոս կնոջից ու ժպտերես ամուսնուց մնացել էին լոկ իրենց դեմքերը՝ անկյանք ու դատարկ։ Գնորդները չէին էլ համարձակվում նույնիսկ ցավակցել, նախ՝ ուղղակի չէին կարող, համ էլ՝ ցավը շատ մեծ էր կցելու համար։
Երբ մեծանամ պիտի ինժիներ դառնամ, որ ժամանակի մեքենա սարքեմ, ու մարդիկ չծերանան պապ։
-Իմ խելացի տղա, ապրես,- ասաց մայրը՝ հայացքը կտրելով համակարգչից։ Մտքերը
շուտով հավաքեց ու ավարտեց նախադասությունը. « պիտի պայքարել հանուն հայրենիքի, ոչ մի գին թանկ չէ հայրենիքի համար»։
-Հենց մեծանամ, ուզում եմ զինվոր դառնալ, որ սպանեմ էնքան թուրք ինչքան հնարավոր է։ Մայրիկը դառը ժպիտով նայեց մեկ` ութամյա տղային, մեկ էլ՝ պատից կախված ամուսնու նկարին ու ոչինչ չասաց։
Իսկ նա չգիտեր, որ կյանքը կշարունակվի, ու մարդիկ կսկսեն ապրել նորից. որ էդ կյանքում էլի կլինի ամեն բան՝ բացի իրենից. որ կյանքը կշարունակվի այնպես` կարծես ոչինչ էլ չի եղել ։
Միայն թե մենք, ուրվականների պես կթափառենք ապրողների մեջ մեր ներկայությամբ հիշեցնել տալու մոռացված ցավը, որ հոսում է մեր մեջ, օրից օր, առավոտից մինչ իրիկուն։ Լավ է, նա չի իմանա էդ մասին։Կյանքը աներեսաբար կշարունակվի նորից, բայց, առանց նրա..._Տիկին Անահիտ ձեզ գինի լցնե՞մ:
Պատերազմը համ է, հոտ է, աներևույթ բայց մշտապես օդում կախված մի դառնանհամ զգացում է։ Ուզում ես ուտել, բայց կուլ չի գնում, ուզում ես խոսել կյանքի մասին, բայց խոսակցությունը թեքվում է այլ կողմ, ուզում ես ժպտալ, բայց մի տեսակ դեմքիդ մկանները չեն ենթարկվում քեզ, իսկ երբ ստացվում է մոռացության մի վայրկյանի մեջ խցկել մի ժպիտ, հաջորդ վայրկյանիս այն սառում է դեմքիդ։ Պատերազմի օրերին մեղք է ապրելը, ու էդ մեղքի զգացումով բացվում են մեր աչքերը մինչ փակվելը՝ հուսահատ սպասումից ու հոգնությունից։ (մշակվող-շարունակելի)
пятница, 19 января 2024 г.
That face as pale as the moon at night striving to share the light through the dark.
Those eyes that look through places and faces so far but see nothing since they are blind from inside.
Hands that used to make someone so warm now are trembling uselessly in autumn.
Legs that lead through the streets side by side are not leading anywhere, such a sad fact.
Piece by piece trying to gather yourself from the ruins you have created yourself.
And it comes a moment when you can not get ruined again as you are made of it, is not it insane?
Days are passing like the shadows at sunset and soon all the bad things you’re going to forget.
Life is a colorful tricky game of one set so play and enjoy it but never dare to regret.
четверг, 18 января 2024 г.
The Heart Shaped Necklace
She was looking into the mirror, at her own reflection, in the middle of the night, trying to remember something important she had forgotten for a while ago.
Absorbed in her thoughts, she did not notice someone entering her room through the window.
She was startled to find her neck in the hands of a stranger, covered with the masque of a dark room.
“Who are you? What do you want?” those were the words she was able to utter.
The stranger did not say a single word; he grabbed the heart shaped necklace from her ivory pale neck and disappeared through the window just as unexpectedly as he appeared.
In a minute, she came to her senses and realized what just happened.
“My necklace, God, what am I going to do now? He won’t understand it.”
Crying her fears out, she slept on the floor huddled like a helpless and hurt animal.
Next morning, the rays of the sun woke her up. Opening her eyes, she immediately felt the pain of a reminisce from the passed night. She covered her eyes, trying to unsee, unfeel what had happened.
"My love, I am home," the voice coming from downstairs returned her to reality. She stood up and in a minute she was already downstairs in the lap of her husband. Kissing and being unable to restrain her tears she was murmuring some words, which he was unable to grasp.
"Calm down my love, and tell me what has happened," he gently got her head in his hands trying to console and encourage with loving and caring eyes he was looking at her.
"I, I, I lost the heart shaped necklace you gave me when doing a proposal. No, no, do not smile, I, I did not lost, I got robbed, last night," from a smile that had change to a serious and frightened face expression, she added, "No, no, I am good, he just grabbed the necklace and disappeared through the window."
"You were robbed, and you did not call the police? Alice, are you sure you are not hurt?"
"Yes Tony, I am, he just appeared through the window unexpectedly and all happened so quick.." unable to continue her thoughts she started crying and shaking. He hugged her and kissing her head, tried to calm her down.
"It is all right now, all is gone, you are safe and I am here with you," said Antony.
Days were passing, all seemed to be returning to its normal range when one day, on the way to a flower shop she met the man whose face she gathered as puzzle from a dark night; it was him, the robber. The man smiled to her and passed by. She was shaking, and was unable even to move. Getting out of the shock, the next minute she picked up her phone and called Antony.
"Tony, I saw him, the robber, he just passed by me, it was him, I am sure."
"Alice where are you? Go home immediately, I am coming," said Antony.
Antony, took Alice to a police station; they told about the incident and then worked on the photo-robot from the scrapes of her memory.
Several days passed before they got a call from the police station.
"Hello Mr. Anderson, we have got news, there is a suspect, we need you to come to the police station."
"Ok, will be there in 30 min," hanging up the phone he turned to Alice," seems they got him, we need to go to the police station, will you manage it?"
Alice looked at Antony with an ice glance and nodded.
"Mrs Anderson do you recognize this man?" asked the police officer.
The man, behind the glass wall was shocked seeing the woman in front of him, who should recognized her.
Alice, with serene and cold blue eyes, detected the man and spoke with a clear and distinct voice, "Yes officer, it is him."
Antony hugged Alice, trying to protect her from an invisible danger.
"Take him," said the police officer.
"What?" screamed the man, "is this a joke Alice? What are you doing?" spoke the man behind the glass.
Antony was stunned, "Alice, he knows your name."
"He robbed me, so it was not hard to know my name as well, don't you think?" spoke Alice in an offended and aggressive tone.
"He was just speaking in a way he knew you," Alice's glance restrained him, "sorry my love, I am just tired and shocked. Let's go home."
It was evening, at the dining table Antony seemed to be carried away in his thoughts, with each bite of the dinner he was biting his own thoughts. Alice was calm, drinking her wine.
"My love," spoke Tony, "I always admired your strength you know?" Alice smiled to him. Antony continued, "Seriously, you were the one to be by my side at my hard times, you were the one to be very supportive during my overwhelming travels where you had to stay home alone. You know, I kind of feel guilty for the incident, I could, and should have been home: If I were home that night, none of that might have happened. I guess it is time for me to focus on the family, I think about quitting my position."
Alice's serene face expression turned into surprise, "What? No Tony, I do not want you to do any kind of sacrifices, everything is fine, and as you can see under control; as you mentioned, I am strong and I can overcome anything".
"Alice," Tony took her hand, "there is nothing important than you." Alice smiled gently, and pulling her hand out of his hands started cleaning the table.
"Tony, my love, you just overreact," said Alice.
The night was silent, too silent, and none of them could blink an eye.
In the morning there was a call. Tony picked up the phone, "Hello officer," listening to the officer, his face expressions turned from stunned to pale and lost,"We will be there."
"Was that the officer? Do we need to go to the police station again?" asked Alice. Rubbing his forehead Tony nodded.
At the police station, officer spoke from the details they managed to get during the examination with the robber." Mrs and Mr Andersons, we got the heart shaped necklace; it was with him," Alice smirked, "We got as well his explanation, which turned to be quite confusing for us," Officer looked at Alice with a lifted eyebrow. "The robber, Mr Jack, told us that he knows you," there was a pause and a moment of awkward, dumb silence. The officer continued, "Do you know him Mrs Anderson? not from the night of a robbery?"
Alice was surprised and serene, "No officer, how would I, I do not know that man, what are you implying to?"
"The thing is," continued the officer, "Mr Jack says vice versa, the necklace per his words was a gift from you."
"What?" Alice screamed and jumped from her place. Antony, was in shock trying to digest the mess he was not able to grasp even.
"Yes Mrs Anderson, and Mr Jack, showed us some photos of yours."
Tony stood up in agony and shock, "What is going on here, what are you talking about, my wife was robbed..."
"Mr Anderson, pls take your seat," officer launched a phone to Antony. Antony scrolled the pictures and turned from pale to blue.
"A, A Al, Alice, wh, what is th this?", he launched the phone to his wife exposing intimate photos of her with the "robber".
Alice took the phone and throwing glance to those photos she turned pale. "It is not me, you are lying, you try to make me look evil and crazy. It is you Tony, yes, you staged this to put the blame of your faults on me. You always envied me, you try to prove yourself to be better than me. No mister, it won't work. I am the one who was taking care for all the stuff when you were away, I even took care of your ill mom when you were on your ordinal trip, I was even on my own when we lost our child," Alice could not stop shouting and crying. Tony was frozen.
Alice was standing in a light room of a psychiatric clinic. She was motionless, looking at her own reflection through the window.
"Hello Alice."
"Hello Doctor," answered Alice calmly without turning her glance away from her own reflection.
"How do you feel today."
"Pretty good, thanks," answered Alice turning to the doctor with a grin on her lips, "as you can see."
"Yes Alice, you do look good," answered the doctor calmly, "Let's sit if you don't mind?"
Alice sat at the sofa near the window. The Doctor took a chair and sat in front of her.
"What do you want to talk about doctor?" smiled Alice.
"You tell me, what you want us to talk about, may be about the necklace that you told me was so precious to you?"
Alice smile turned into a serious face expression, "Yes, it was dear to me, it was a gift from my "beloved husband" during a marriage proposal, it was something special I aimed to gift to my daughter who did not manage to be born." In a second her upset and sad voice gained some ironic capture and she continued, "I gave it later to my traitor-lover, Jack, as the most precious symbol of my love and dreams. Then he managed to leave me, very easily, he just disappeared." her voice started to tremble, "You know, I was about to leave Tony, and Jack knew it. That miserable soul took all I had and left me drained." Alice was walking in thoughts, trying to remember something important.
"How do you think doctor is Tony playing a joke with me keeping me here? You know? I was robbed but he did not believe me, and brought me here. I was so caring and loving but he turned to be so cruel to me." Alice turned to the window and staring at her self-reflection spoke, "I love this necklace, it is a precious symbol of my love and dreams," she was playing with an invisible heart shaped necklace hung on her ivory pale neck.
The doctor closed her notebook, got up and left the room without saying anything.
воскресенье, 29 октября 2023 г.
Բլոճը
Բլոճը՝ չարսիրտ ու անխելք,
Ուներ երկար լեզու ու շատ կարճ թևեր։
Դժգոհ էր նա իր եղելությունից,
Բայց թևերից առավել զզվում էր նա մեղվիկից։
Բզեզներին նա մոգոնում էր ստեր,
Իբր թե մեղվիկն է թևերն իր պոկել։
Շաղակրատանքից լեզուն սկսում է երկարել,
Ու բլոճն այլևս կարողանում է թռչել։
Լեզուն թև դառած թչռում է վերև,
Ճախրը սակայն սկսում է վերջինիս նեղել.
Չգոհանալով իր նվաճումից, ու մեղվիկի անվրդովությունից՝
Բլոճը սկսում է նորովի բստրել.
Բացի մեղվիկից՝ բզեզներից էլ բողոքվել։
Ու չկարողանալով այլևս կանգ առնել՝
Բլոճը կորցնում է չափը ու գահավիժում ներքև։