вторник, 25 марта 2025 г.

 She

She is a Goddess
She is a Muse,
She can be the Devil,
Whichever you choose.

Turn your back to her
Throw her love away,
And she will be Nemesis
You will face this or the other way.

Admire and love her
Hug her with your eyes,
Not daring to disturb her
The beauty and the peace she has,
And she will turn open to you,
Daringly bringing out the beauty within you.

She will be the Muse you need not to lose.

But, if you are silly to let her fade away,
She will take your world apart
By going her own way,
And you won’t stand or stop her
No tears will make her stay.

She will go away wiping her path with your pain. Diligently try to prove the truth wrong
And push her to the edge,
Then she will drop the veil,
Unwrapping the Devil that she has in her.
And you will be destroyed,
No mercy will be left in her. So, think twice before you lay your eyes on her....

Դառը Սուրճ

Սուրճս խմում եմ դառ ու  սառը,
Խմում եմ սուրճս առավոտյան ու անշտապ.
Լցնում եմ մտքերս դատարկ էջերին,
Ոտքս գցում եմ ոտքից, թիկնում աթոռին
Սիրտս էլ տալիս եմ վառվող արևին.
Սուրճս խմում եմ սառը, երբ դառ է։

понедельник, 17 февраля 2025 г.

Հրաժեշտ 

Իսկ մեզ պետք էր խոսել, ընդամենը խոսել․․․
Դու իմ սարսափն էիր, ես քո հիստերիան, ու մենք անվերջ խոսում էինք՝ չլսելով իրար։ Ես վազում էի դեպի քեզ ու հասնելուն պես փախչում, դու խոսում էիր, իսկ ես խլություն խաղում։ Մենք գժվում էինք՝ լռելով իրար։
Մենք կանոնավոր կերպով փորձում էինք մոռանալ՝ անհրավեր հուշերին ճանապարհ դնելու համար, բայց․․․
Ես վախենում էի նայելու աչքերիիդ, պատասխան տալու բոլոր հարցերիդ։ Ես վախենում էի դեմ առ դեմ նստել քեզ հետ, բայց վախերս հավաքելով ես եկա ետ՝ պատասխան տալու բոլոր հարցերին՝ նայելով ուղիղ քո աչքերին։
Տարօրինակ էր նորից տեսնելը քեզ․ անիրական էր, անհավանական։ Ես դանդաղ քայլում էի դեպի քեզ ու հասնելուն պես ուժ գտա ասելու՝ բարև․ չկոչեցի քեզ ես այն անունով, որով միայն կոչում էի ես՝ տաքացնելով քո լսելիքը կարծես։ Ես վախեցա անգամ դիպչելու քեզ, որ չդառանաս ավելի իրական քան ես։ Ու մեր կոշիկները հանդիպեցին մեր փողոցներին, լուռ ընդարմացում էր տիրել այդ անիրական երեկոյին։ Ժամանակը կարծես կանգնել էր ու քայլում էր ետ, ու մենք նայում էինք իրար՝ վախենալով իրար հուզել։
Մենք խոսում էինք, պարզորեն խոսում, այս անգամ սակայն մենք լսում էինք իրար ու հասկանում։ Խաղաղություն էր իշխել մեր շուրջը, օդում էր կախվել  թախծոտ  թեթևությունը:
Ճանապարհ դրեցինք մենք մեր հուշերին ու քարացանք հրաժեշտի պահին։ Նայում էինք մենք միևնույն ուղղությամբ, մթության մեջ լուսկլտացող լույսերին։ Ասելիք չկար, իսկ քայլերն էր մեզ չէին տանում առաջ. մխվել էինք մենք ժամակի այդ պահում՝ երկուսս էլ երևի գաղտնի հուսալով անվերջ կորել այդ ակնթարթում․․․․
Ու դու հանկարծ նայեցիր ուղիղ աչքերիս մեջ, ու ես բաց թողեցի ինձ քո օվկյանոսում, որում խեղվելուց այնքան էի վախենում։ Դու սահեցրիր քո ափը այտիս վրայով՝ շոյելով ինձ քո՝ սիրով լի հայացքով։ Սիրտս այդ պահին ցավոտ ընկավ ցած, ու թքիս հետ ես կուլ տվեցի մեր տարիները ապրած։ Հրաժեշտի պահին վախեցա քեզ գրկել, թեպետ, հայացքով մենք իրար վաղուց էինք գուրգուրել։ Բացեցի բերանս ու ասեցի՝ հաջող։ Քայլեցի առաջ ու հայացքս գցեցի ետ։ Սովորականի պես դու չէիր կանգնել ճամփելու հայացքով ևս, մինչ կկորեի հորիզոնիցդ։ Ու, ես հասկացա, դու բաց ես թողնում ինձ, առհավետ․․․
Խոստացա այլևս ես քեզ  չհուզել, իմ մասին էլ քեզ երբեք չհիշացնել, որ մեր վերագտած ծանր թեթևությունում գտնենք վերջապես խաղաղություն։

среда, 29 января 2025 г.

 Ապրել նորից

Երեկոները, երբ օրս ավարտվում է, ես վերցնում եմ մի բաժակ կարմիր անապակ գինի ու նստելով զարդասեղանիս հայելու առջև՝ խոսակցության բռնվում ինքս ինձ հետ։ Խելագարությու՞ն, թերևս, միգուցե... Դուք, հավանաբար սրճում, կամ էլ թեյում եք ու ինքներդ ձեզ հետ խոսելու փոխարեն զրույցի բռնվում ուրիշների հետ։ Հա, համաձայն եմ` դա պակաս խենթություն է, բայց հասկանու՞մ եք, ես կարիք ունեմ ինքս ինձ հետ խոսելու, որ չմոռանամ ինքս ինձ...
Լինում են օրեր, որ նայելով հայելու մեջ՝ արտացոլանքիս, այնքան օտար եմ թվում ինձ, որ նույնիսկ վախենում եմ: Չէ, սխալ չհասկանաք, ես տարիների հետ էլ ավելի եմ գեղեցկացել։ Ինձ էլ ավելի շատ ու ավելի լավ եմ նայում ու խնամում։ Գնում եմ քաղաքի լավագույն ռեստորաններն ու մարզասրահները։ Առաջիններում` գրեթե միշտ ես եմ հաշիվը փակում. ձեռքիս միշտ փող կա, թեպետ որպես էդպիսին չեմ աշխտաում, իսկ երկրորդում՝ փորձում եմ գոնե ամոթից ելնելով մեկ-մեկ գնալ. հետո ինչ, որ գենետիկորեն բախտս բերել է մարնիս հարցում։ Վերջիվերջո կարգին գումար եմ տալիս։
Ամուսինս ինձ ոչ մի հարցում չի մերժում՝ ճամփորդել, սովորել, ամեն տեսակ կիսատ-պռատ նախաձեռնությունս հովանավորել։ Ես հաճախ եմ դրսերում լինում` ընկերներիս հետ, իսկ աղջիկներս էլ հաճախ տատիկների կամ դայակի մոտ են մնում։ Մենք խնդիր չենք տեսնում։ Նախանձելի կյանք է չէ՞, բա, ինչի՞ եմ ուրեմն երեկոները ես ինքս ինձ հետ խոսում... ու ու՞մ կամ ինչն եմ մոռացել, որ էդպես փորձում եմ հուսահատորեն վերհիշել։

Ես մեծացել եմ միջին խավի ընտանիքում, եթե, որպես էդպիսին միջին խավ կա։
Հայրս ինժեներ էր՝ ինչպես ինքն էր միշտ պնդում, բայց, մասնագիտությաբ գրեթե երբեք չէր աշխատել։ Փոխարենը զբաղվել էր մե՛կ շինարարությամբ, մե՛կ առուծախով, մե՛կ առաքումներով։ Գումարը շատ չէր լինում, բայց հերիքացնում էր՝ ի հակադրություն իր ժլատ սիրո։
Մայրս բուժքույր էր, ու երկար տարիներ հոգ էր տանում մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար՝ դրա դիմաց ստանալով չնչին գումար։ Ես ու քույրս էլ կամ դպրոցում էինք, կամ էլ փողոցում։ Ես ավելի շատ փողոցում. սովորելու հետ շատ սեր չունեի։ Դպրոցն ավարտելուն պես զոռով-շառով ընդունվեցի բուհ։ Տարվա մի մասը «հիվանդ» էի, մյուս մասն էլ լիկվիդներիս էի պատրաստվում. ունեի արդարացում՝ սկսել էի ընկերություն անել մի խոստումնալից երիտասարդի՝ Տիգրանի հետ։ Օրերս խառն էին` իմ տեսակի պես, սիրտս սեր էր առնում նրանցից ում չէր կարելի, ու ես ընկնում էի կրակը... Տիգրանի հետ սկսեցինք հանդիպել, երբ սիրտս կպել էր Արամին. ինքն ամուսնալուծված, ծանր տղա էր, տաս տարի իձանից մեծ։ Հանդիպել էինք իր ընկերությունում, որտեղ որ և աշխատում էի օրվա մի մասը՝ փորձելով համատեղել բուհիս հետ։ Արամը ինձ սիրում էր, բայց ոչ որպես կնոջ, ու ես էնպես էի գժվում էդ մտքից։ Երբ սկսեցինք հանդիպել Տիգրանի հետ, էնպես էի ուզում Արամը խանդեր, արդյունքում Տիգրանն էր խանդում։ Ու խանդում էի ես՝ Արամին, երբ տեսնում էի, թե ինչպիսի կանանց է ուշադրություն դարձնում։
Չգիտեի, որ երկար տարիներ դեռ փորձելու էի դառնալ այդ կանանցից մեկը, որ մի օր սիրելի դառնամ իր աչքին ու սրտին, թեկուզ հեռվից։ Տարիներ անց, անկումներից ու հիասթափություններից հետո միայն հասկացա, որ մեզ սիրում են ուղղակի, մեր տեսակի համար, ինչպիսին որ կանք՝ սխալական ու թերի։ Սիրում են մեր թերությունների համար անգամ ու սիրելով՝ մեզ վերագրում հաճախ գոյություն չունեցող գերհատկանիշներ, իսկ նրանք, ովքեր մեզ  չեն սիրում՝ մեր առավելություններն անգամ տեսնում են որպես թերություններ։
Տիգրանը չորս տարի մեծ էր ինձանից ու արդեն աշխտաում էր։ Ծնողները հոգացել էին, որ լավ գործի լինի, ինքն էլ ճարպիկ տղա էր։ Տեսնելով, որ դժվարությամբ եմ ծայրը ծայրին հասցնում, հաճախ ինձ գումար էր տալիս։ Սկզբում շատ էի քաշվում, բայց հետո, մի տեսակ սովորեցի, մի որոշ ժամանակ անց էլ՝ կարծես իր պարտքն էր համարում, որ հա, պիտի վճարեր, որ իմ պես աղջիկը իր հետ էր, ու իմ պես աղջիկը ոչնչով ոչ մեկից պակաս չէր ու արժանի էր առավելագույնին։ Այսպիսով, վերցնելով տված գումարը շտապում էի ձեռք բերել նոր մոդայիկ շորեր ու կոշիկներ, վարսերս հարդարել ու նոր սիրուն կտրվածքներ անել, համակուրսեցիներիս հրավիրել թանկ սրճարաններ ու լավ զգալ դրանից։ Մի տեսակ ինձ զգում էի ուժեղ ու անկախ։ Հա, հա , մի զույգ նոր կոշիկներով ու ուրիշների մոտ ցույց տալով, թե փող ունեմ ։
Մի օր, խանդի հողի վրա, մեր հերթական կոլեկտիվ հավաքներից հետո, որտեղ հիմնականում տղաներ էին /դե, ինչ անեմ, ընկերներիս մեջ միշտ գերակշռել են տղանեը/ Տիգրանը պնդեց որ գործս փոխեմ։ Ինքս էլ վաղուց արդեն դեմ չէի, հոգնել էի՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, բայց, ճիշտն ասած՝ ներկայացրեցի էնպես՝ կարծես իր համար եմ դա անում։ Այսպիսով, Տիգրանը սկսեց վճարել ուսմանս վարձը, ես էլ ավելի շատ ժամանակ ունեցա դասերի գնալու։ 
Գնահատում էի Տիգրանին, շա՜տ, ու այո, նաև սիրում։ Կանայք հաճախ ու արդարացիորեն գնահատանքով են սիրում տղամարդկանց։ Տիգրանն էլ ինձ էր գնահատում ու կարելի է ասել՝ խենթանում ինձ համար։ Տարիներ անց եկա այն համոզմանը, որ տղամարդիկ շատ ավելի շատ սիրում են իրենց տանջողին, քան հոգ տանողին։ Իսկ տանջելն ի բնե մոտս լավ էր ստացվում։ Հիշում եք, չէ՞, խառը մարդ էի։
Հարսանիքս կազմակերպել էի ճոխագույն ու հրաշալի օր ունեցա։ Նույնը չեմ կարող ասել ամուսնուս ծնողների ու բարեկամների մասին։ Դե, ինպես ասեմ՝ իրենք ուրիշ աղջիկ էին պատկերացնում իրենց Տիգրանի կողին, որպես իրենց հարս։ Ու ես էլի չգիտեի, որ տարիներ շարունակ, անգիտակցաբար փորձելու էի դառնալ էդ արժանի կինն ու հարսը...
Առաջին աղջկաս ծնունդից հետո մի տեսակ դատարվել էր սիրտս։ Հա ճիշտ հասկացաք՝ հենց դատարկվել։ Հրաշալի մայրերը լցվում են սիրով ու գոհունակությամբ, իսկ ես՝ անշնորհակալ անպիտանս, մի տեսակ դատարկվել էի ու կորցրել ինքս ինձ։ Նայում էի մեկ ծննդաբերությունից հետո այլանդակված մարմնիս, մեկ անվերջ լացող աղջկաս, ու անքուն գիշերները լցնելով դատարկ սրտումս ուզում էի փախչել՝ հեռու, շատ հեռեու։ Փոխարենը իհարկե հեկեկում էի, ու րոպեներ անց անցնում մայրության գործին։ Ամիսներ անց միայն, երբ աղջիկս մեծացել էր փոքր ինչ, հոգսս էլ թեթևացել, գիշերներս էլ քնով լցվել՝ սկսեցի այլ կերպ նայել կյանքիս՝ ավելի սիրուն, ավելի լուսավոր անկյան տակ։ Ինչպես ասում էր բժիշկս. « ջանիկ, հորմոններդ են կարգավորվել»։ Եվ ուրեմն՝ Ամեն։
Ամեն բան լավ էր գնում կարծես, բայց դե գիտեք չէ՞, տարիները մաշեցնում են թե՛ մարդկանց ու թե՛ հարաբերությունները։
Հոգնել էի, չգիտեմ՝ ինձանի՞ց, թե՞ Տիգրանից, միգուցե երկուսիցս էլ։ Ավելի հաճախ էի կազմակերպում կամ գնում ընկերական հավաքների, իսկ Տիգրանն էլ ճիշտ հակառակը՝ ավելի նստակյաց էր դարձել։ Անկեղծ ասած՝ ամեն անգամ տուն գալուց ու նրան բազմոցի վրա գտնելուց՝ մեջս խառնվում էին զայրույթի ու հիասթափության զգացմունքները. ես ուրիշ կյանք էի ուզում։ 
Մի օր արթնացա ու որոշեցի գնալ մեծ թենիս։ Սովորականի պես ընտրեցի օրվա լուքս, հարդարեցի մազերս, շպարվեցի ու օծվելով դուրս եկա տանից։
Կեսօրին արդեն կորտում էի՝ փոքր ինչ ուշացած ու ինչպես միշտ հիասքանչ՝ ձեռագրիս անդավաճան։ Թենիսի սպիտակ շորիկս անթերի էր սազում սլացիկ մարմնիս վրա։ Մտածում էի, թե մարզիչս էնտեղ է ու արդեն ինձ է սպասում, բայց, ոչ։ Այսպիսով, չձանձրանալու համար վերցրեցի ռակետը ու օդում սկսեցի ետ մղել անտեսանելի գնդակները։ Ինքնամոռացության մեջ վայելում էի ինքս ինձ, երբ թիկունքումս զգացի ինչ - որ մեկի ներկայությունը։ Կտրուկ թեքվելով անակնկալի եկա. ժպիտը դեմքին ինձ էր նայում Նա... Չգիտեմ, օ՞րն էր սիրուն ու արևոտ, թե՞ հենց ինքը, բայց սիրտս կարծես վաղուց դադարել էր բաբախել ու հենց այդ պահին միայն սկսեց զարկել։
_ Ես ձեր մարզիչն եմ,- ասաց Նա ժպտալով ու ձեռքը դեպի ինձ պարզելով։ Հիշում եմ նրա ջերմ ափը, ամուր ու միևնույն ժամանակ շատ նուրբ ձեռքսեղմումը։ Շաբաթը երեք օր գնում էի պարապմունքի։ Եթե միայն իմանայիք, եթե միայն պատկերացնեիք, թե ինչ կարևոր ու անգին էին այդ պարապմունքներն ինձ համար... ես ապրում էի, ապրում էի նորից, ապրում էնպես ինչպես երբեք։ Մեջս այնքան ուժեղ էր սերը, որ ես ինձ հենց սեր է, որ զգում էի։
Ամեն օրս հեռվացնում էր ինձ Տիգրանից ու մոտեցնում նրան։
...... զարգացումներ......
Ուզում էի գոռալ, հարվածել իրեն, ասել՝ գիտե՞ս հիմա ինչ է ներսումս կատարվում, գիտե՞ս ոնց եմ հիմա քանդվում, բայց փոխարենը ժպտացի ու ասացի, որ տուն եմ շտապում։ Չտեսնելով կարմիր լույսը՝ շտապեցի արագ հատել փողոցը ու լինել նրանից այնքան հեռու ինչքան որ հնարավոր էր. ախր կարող էի քանդվել հենց աչքի առաջ.....

Ու նորից, ինձ սիրում էին. ինձ սիրում էին, բայց ոչ որպես կնոջ... ես կոտրված էի, կոտրված այնպես, ինչպես որ երբեք։
Անզորությունից ու հիասթափությունից կորցրել էի ինձ։ Ինձ անճանաչելիորեն այլանդակել էր Նա, ում իմ թիկունքն էի համարում ու մնում էր միայն այրվել ու մոխիր դառնալ, որ չտեսնեի էդ այլանդակ պատկերը։ Իսկ Նա, իսկ նա չգիտեմ էլ, արդյո՞ք գիտակցում էր ինձ հասցված վնասի չափը։ Անցել էին երկար ու ձիգ օրեր, երբ մի օր հեռախոսս ծնգաց. Նա էր։ Լակոնիկ ու անշաղկապ գրել էր. « Ողջույն, վաղուց չեմ տեսել քեզ. դու շատ թանկ մարդ ես ինձ համար. հուսամ ամեն բան լավ է»։ Վայրկենական հուզմունքի թրթիռն ու ուրախությունը վերափոխվեցին հիասթափության ու դառը արցունքների, երբ ավարտեցի հաղորդագրությունը ու ինձ ոչինչ չեր մնում անելու քան անտարբեր ետ պատասխանելու. « Հեյ, լավ եմ, խառն էի գործերով. հուսամ քո մոտ էլ ամեն բան լավ է»։ Այո, հենց էդպես, սառն ու անհամ կերպով սրտումս դրեցի մի բութ վերջակետ։ Կան մարդիկ, ում հետ մենք անվերջ խոսում ենք, ու կան նրանք, ում հետ մենք անավարտ լռում ենք։

Ու հիմա, նստած հայելու առաջ, նայում եմ ինքս ինձ ու ուզում գրկել ու ասել՝ բավ է, կանգնիր, սրբիր անցածդ ճամփան դառը արցունքներով ու առանց ափսոսանքի փորձիր ապրել նորից. ապրել ինքդ քեզ սիրելով, ապրել ինքդ քեզ հետ։

/մշակվող-շարունակելի/