четверг, 23 августа 2018 г.

Գիժը

Դու ինձ գիժ էիր կոչում
ՈՒ գժի պես սիրում
"Իմս" էիր ինձ կանչում
Ու տաք համբույրը ճակատիս դրոշմում․
Հիմա արդեն գիժ չես զգում
ՈՒ ինքդ էլ քեզ չես պատկանում․
Հիմա արդեն գիժ չեմ ես
Ու չկամ էլ ես կարծես։


суббота, 18 августа 2018 г.

Ծովը իմ հոգում

Ես ծովում էի։ Շատ մարդիկ կային։ Առջևում հորիզոնն էր։ Բոսորագույն արևը մայր էր մտնում ծովի ընդերքը։ Ես լողում էի առաջ-առաջ, մինչ մարդիկ կորան տեսադաշտից։
Հեռու էի ափից, բայց արևը մեկ է  կանչում էր։ Ես չէի կարողանում կանգ առնել ու շրջվել ետ։ Ինչ-որ ուժ ինձ հրում էր առաջ ու ներքին մի խենթ ցանկություն ուզում էր, որ ալիքները հավերժ գրկեին ինձ ու իջեցնեին ընդերքը՝ արևի մոտ։ Այն բոսորագույն արևի, որ մայր էր մտել։
Ջուրը սառեց հանկարծ։ Շուրջս դատարկ ծովություն էր ու ես, միայն ես։
Պառկեցի ջրին ու հայացքս ուղղեցի անեզր երկնքին։
Հոգնել էի, շատ, ոչինչ չէի ուզում։ Առա՞ջ գնալ, ու՞ր։ Սուզվեցի ջրի տակ խենթի պես․․
Նետվել էի ափ։ Սրտիս զարկերը տարածվել էին մարմնովս մեկ․ ես շնչում էի, մատներս շոշափում էին ավազի հատիկները, ես զգում էի ընդերքից եկող արևի ջերմությունը։
Բնությունը փրկել ու գրկել էր ինձ․․․

понедельник, 6 августа 2018 г.

Ես թակում եմ քո սրտի դռները

Ես թակում եմ քո սրտի դռները
Ու կյանքի պատուհանով ներխուժում եմ ներս.
Ես սփռում եմ քո վրա իմ սերը
Ու մրսում եմ՝ չունենալով քեզ.
Ես թիկունքում ու կողքիդ եմ, տե՛ս,
Երբ կանչում ես, ու երբ զգում եմ, որ կարիքս ունես.
Բայց դու միշտ, միշտ դու հեռվում ես
Անգամ երբ արնաքամ եմ լինում ես
Անգամ երբ գոռում ու կանչում եմ քեզ...
Դառնություն է ծորում ամեն մի բառիցս
Սիրտս էլ սև է մութ գիշերվա պես.
Արևոտ ժպիտս վաղուց արդեն սև է
Ու չեմ գտնում ինքս ինձ կարծես.
Թողնում եմ հիմա քո կյանքի տունը
Միջանցիկ քամուց մրսել ու ընկել եմ ես.
Թող ինձ, խնդրու՜մ եմ, չկանչես քո բունը
Չեմ կարող չգալ, բայց  չեմ փրկվի էլ ես։
-դու լավն ես չէ? ասա՛,ասա՛.
-չէ՛, լավը չեմ.
-չէ՛, դու լավն ես, դու լավն ես.ասա՛,ասա՛,խնդրում եմ.
-հա՛, լավն եմ.
-հա՛, լավն ես, լավն ես,իսկապես,դու չգիտես, դու շատ լավն ես։

            «Հուսալքված ստի հառաչը»

суббота, 14 июля 2018 г.

 Ու գալիս է պահ

 Ու գալիս է պահ,որ դու դառնում ես համատարած մի հոգնածություն։ Երբ անզոր ես անգամ սիրել կամ ատել։  Միակ բանը որ կարող ես զգալ հոգնությունն է։ Ու հաճախ,մենության մեջ փորձում ես հանգստանալ․ հանգստանալ ամենից ու ամենքից, որ ուժ լինի հոգնածության կոշիկը նորից կրելու ու քայլելու, պարզապես քայլելու։ Առա՞ջ, չէ, կարևոր չի ուր, կարևորը կանգ չառնել, ուղղակի քայլել, անվերջ քայլել․․․․

воскресенье, 27 мая 2018 г.

Սեր
Կսրբեմ քո ճամփան ես իմ աղոթքով
Կբերեմ քեզ քաղցր հանգիստ իմ դառը արցունքով
Թևերս կպոկեմ ու քեզ վրա  կփռեմ
Ես չեմ ճախրի, բայց քեզ տաք կպահեմ։

Քո ծանր սուտը սրտումս կծամեմ կմարսեմ
Ու  մաքուր թեթևությունը հոգուցս քեզ կհրամցնեմ
Քեզ ժպիտովս հանգստություն կբերեմ
Դրա արժեքը թերևս միայն ես գիտեմ։

Գցիր Դիմակդ

Գցիր դիմակդ իմ բարեկամ
Ձուլվել է արդեն եսիդ այն
Թող խաղերդ՝ էժան ու անհամ
Եղիր այն ինչ կաս, գոնե մի անգամ
Ստերդ շաղ տալով ու ծուռ մտքիդ անսալով
Կհասնես այնտեղ ուր կուզես, բայց մի պայմանով․

Չի տրվի երբեք քեզ ոչ մի ազնիվ խոսք
Կմնա քեզ միայն անհոգի մարդկանց ամբոխ
Խաղերումդ կշահես, կստանաս գոհացում
Կկորցնես մաքուրն ու իրականը, կգտնես ուրացում
Փուչ խաղիդ գինը կդառնա պարտված հաղթություն առանց հատուցում։