пятница, 27 мая 2016 г.

Փոփոխական
Այսօր քեզ ընկեր ու լավ բարեկամ
Վաղն էլ հանկարծ ատելի այնքան,
Որ լեզուդ` շաղակրատ ու չարակամ
Կներկայացնի հերթական անգամ, թե
Երեկվա սպիտակը սևն է այսօրվա,
Այսօրվա լավն էլ` նողկալին վաղվա:
Եվ դերերն ու շահերը փոփոխական
Քեզ կբերեն այն համոզման,
Որ շատ է ամեն բան հարաբերական:
Երեկ երեկն էր, այսօրն` այսօր, 
Իսկ վաղն էլ պատահական
Իրերեը կփոխեն իրենց անունները
Հերթական անգամ:

Комментариев нет:

Отправить комментарий