воскресенье, 3 июля 2016 г.

 Խաղերի հետ էլ սեր չունեմ

Հա ժպտա, ժպտա սիրունս, ժպտա  քո սիրուն ժպիտով, էն ամենալայնով, որ ճերմակ ատամներիդ փայլը ընկնի հոգուս աչքերի մեջ ու խորամանկ աչուկներումդ չկարդամ. <<եթե միայն իմանայիր...>> :
Խոսիր, խոսիր անուշս, շաղ տուր էն քո սիրուն ստերը, էնպես շաղ տուր ականջներիս, որ խցանվի ու չլսեմ սրտիդ ժիչը . << Դու հիմար ես, եթե միայն իմանայիր թե ես...>>:
Ազատ քեզ զգա, խաղա ինձ հետ: Ես կլսեմ ու  կփորձեմ քեզ հավատալ, հենց հավատամ երջանկությունից ես ծափ կտամ, թե վատ խաղաս` բիս չեմ կանչի. կհեռանամ, որ մոռանամ խաղդ տկար:
Չէ անուշս, դու մի պնդիր, որ քեզ լսեմ, վախենում եմ չդիմանամ ու քեզ ասեմ. << եթե միայն իմանայիր, որ ես ամեն - ամեն բան գիտեմ>>:
Ու դու կգնաս որ նորից  գաս, ու  երբ հետ գաս ես քեզ կասեմ. << գնա այնպես որ չնկատեմ  ինչպես եկար>>:
Մի զարմացիր, սառն եմ դարձել, որ չհալչեմ քո ստերից, որ քո խաղից չուրախանամ ու ինձ խաբեմ, որ բիս կանչեմ: Հիմա արդեն ժամանակն է, որ քեզ ասեմ` խաղերի հետ էլ սեր չունեմ:

Комментариев нет:

Отправить комментарий