Կիսենք ու թողնենք
Արի կիսենք քաղաքը՝ կեսը ինձ, կեսը քեզ
Արի կիսենք բույրերը, ծաղիկները
Կիսենք փողոցներն ու հուշերը․
Կիսել ենք իրար այնքան երկար
Որ ամեն հնարավոր ու անհնար բան
Դարձել է մերը, չկա մոռանալու ճար։
Ուրեմն արի կիսենք, կիսենք ամեն բան
Մեկը քեզ, մյուսը ինձ, որ հանգիստ թողնենք իրար
Շատը քեզ, քիչը ինձ, կամ հակառակը՝ ինչպես կամենաս.
Աշնանային գունեղ ու հիասքանչ անթառամները կտա՞ս,
Ձմռան փոքրիկ ու չքնաղ վարդերը՝ կարմիր ու սպիտակ
Գարնանային ամենաանուշաբույր ֆրեյզաները այն պարզ։
Կանգառները ուր գրկած կանգնում
Ու մոռանում, թե ինչի ենք սպասում,
Փողոցները, որ ժամերով չափչում ու չէինք էլ հոգնում.
Այդ փողոցները դեռ հիշում են մեզ
Մեր փողոցները կարոտել են մեզ, գիտե՞ս.
Մենք քայլում ենք՝ դու առանց ինձ, ես առանց քեզ,
Մենք քայլում ենք արդեն առանց իրար,
Ուղղակի, այլևս հենց այնպես։
Չմոռանանք մեր եղանակները․
Մեր բաժանումների թաց աշունները
Ցուրտ ձմեռներում իրար տաքացնող մեր սառած ձեռքերը
Գարունները մեր փթթող սիրո, ու քաղցր ժպիտների
Ամառները տաք ու խելառ, գժված օրերի։
Արի կիսենք նաև այն բոլոր մարդկանց,
Որ չեն պատկերացրել մեզ առանց իրար
Ու տեսնելուց ինձ կամ քեզ միշտ կտան խաբար։
Արի կիսենք հուշերը, լավագույնները միայն
Դա է մնում մեզ լոկ այս կյանքում ունայն,
Կիսենք ու թողնենք որ դրանք գնան․․․

Комментариев нет:
Отправить комментарий