воскресенье, 18 октября 2020 г.

Բողոքում եմ Տեր

Բողոքում եմ  ես քեզ, Տեր.
Ժողովուրդները ամբող աշխարհի զավակներ են քո,
Բայց մի՞թե մեկին սիրում ես ավելի
Ու  թողնում մեկին ճիրանում մյուսի, որ խեղդվի։
Մեկի դավերից մյուսին չե՞ս փրկում,
Տես, հողը արկերի տակ տնքում է, ճոճվում։
Երկինքն է պատել փոշին ու վառոդը
Օդը շնչում է ցավ, կատաղի կռիվ է շուրջը։

Այն հողը որ սնում էր մեզ ժամանակին
Սնվում է մեր իսկ արյունով հիմի։
Տեր իմ, սխա՞լ ենք մենք միթե,
Թե չէ՝ մեզնից երես դու մի թեքի ու փրկի։

Բողոքում եմ քեզ ես, Տեր,
Ուզում եմ նորից շնչել ես սեր....



Комментариев нет:

Отправить комментарий