среда, 12 сентября 2018 г.

Ազատ սեր

Ազատ սեր ես դու գոչում
Ու շտապում գտնել դու գոհացում
Անազատ սերը ծանրաքաշ է, աննկուն,
Իսկ դու այնքան ես սիրում թեթևություն․
Ախր դժվար է ծանր  հոգսերի տակ
Տրվել անազատ սիրո ճիրաններին անհատակ
Էստեղ խաղ չկա, գծած պլան չկա
Էստեղ կանոն չկա, ու սիրուն դատ չկա․
Սերը ազատ է, անբռնազբոս պահանջատեր
Սերը երբեք չի սիրում սակարկել.
Նրանն ես դու կամ չես, այլ շանս չկա
Նրա կապանքի անունն է՝ նվիրվել -հոգ տանել
Էստեղ այլ հարց չկա, սիրող սիրտը թերևս  վկա․

Սերը դաժան է, երբ ուրանում են իրեն
Ու անհատակ քնքուշ, երբ սիրել գիտեն․
Աշխարհը խաբկանք է, մարդիկ էլ կապիկ
Խաղի ու շահի գերի խամաճիկ
Կաս միայն դու, ու կա միայն նա
Այս մեծ աշխարհում անարժեք ու ունայն.
Առանց նրա հույս չկա, ու ոչ էլ լույս կա
Դու կույր թափառական ես, եթե նա չկա
Սերը հենց իմաստն է, առանց որի կյանք չկա
Կյանքի իմաստը, որին քիչ փնտրող կա
Գտնողն էլ կորցնում է, էհ, սիրո ժամանակ չկա․․․․

среда, 29 августа 2018 г.

Դու ու նրանք

Ընկերդ եսապաշտ ստասան
Սիրելիդ էլ հուսալի դավաճան
Գործերը սրտովդ չեն առաջ  գնում
Ու դու քայլում ես կարծես նույն տեղում․

Ուզում ես ուզել, ու նորից սկսել
Բայց հավեսդ ափսոսանքի անգամ չի կարող ձգել
Նորից ու նորի՞ց, ամեն բան սկզբի՞ց
Չմոռանաս սկսել ինքդ քեզանից․․․․

воскресенье, 26 августа 2018 г.

Արդարություն
Արդարություն, ո՞ր պատի տակ ես կուչ եկել
Արթնացիր ահա, ու դարձիր ետ՝ ինձ,
Ազնվություն, ո՞ր բառի տակ ես դու ծնկել
Կամ ո՞ր շահից է մեջքը քո կքել,
Ճիշտն ու սխալը ձեռք ձեռքի տվել
Հեշտության ուղուն են իրենց ոտքը մեկնել.
Երջանկությունը գրքային բառ է դարձել
Ու կիրառությունից էլ արդեն դուրս եկել.
Իսկություն, պատրանքն է ահա քեզ գրկել
Ու դու խեղդվում ես, չես կարող էլ  փրկվել։

Իմաստ, ո՞ր գրքում քեզ փնտրեմ
Ո՞րերրորդ բաժակի ումպից համտեսեմ
Քանի կոշիկ փողոցում մաշեցնեմ
Քանի քանիսին ես կյանքի կոչեմ
Քանիսի ձեռքից ընկնեմ ու ելնեմ
Ու քանի անգամ ես մոխրից ծնվեմ
Որ անիմաստությունից իմաստ ես քամեմ.
Արդարություն, ետ դարձիր դու ինձ...


Գժերին սիրում են

Գժերին սիրում են, նրանց չեն իշխում
Նրանց մասին  հոգ են տանում ու ստանում նվիրում
Նրանց խենթություններից երբեք չեն նեղսրտում
Գժերը սիրում են առանց երկմտում
Նրանք հավատում են ու ազնվորեն բացվում
Նրանց կսպանի ամեն սուտ մղում
Նրանք ուժեղ են երբ սեր չեն շնչում
Նրանց սպառնում է այն սերը, որ ճոճվում է օդում
Նրանք ընկնում են այն սրից, որ կոչվում է անազնվություն
Գժերին սիրում են, նրանց չեն ստում․․․․․

четверг, 23 августа 2018 г.

Դու խոսում ես, անվերջ դու խոսում,
Անգիր արածդ ես աջ ու ձախ ցուցադրում
Խելքդ հորդում է անձրևի պես
Ու դառնում է ցեխ՝ հողին հասնելուն պես։


****
Դու քայլում ես հպարտ կեցվածքով
Ու մի բան է անցնում իմ մտքով
Մի՞թե առանց ողնաշար
Կա արդեն ապրելու ճար։

****                                                    <<Ձոն՝ դատարկ խորությանը >>
Գիժը

Դու ինձ գիժ էիր կոչում
ՈՒ գժի պես սիրում
"Իմս" էիր ինձ կանչում
Ու տաք համբույրը ճակատիս դրոշմում․
Հիմա արդեն գիժ չես զգում
ՈՒ ինքդ էլ քեզ չես պատկանում․
Հիմա արդեն գիժ չեմ ես
Ու չկամ էլ ես կարծես։


суббота, 18 августа 2018 г.

Ծովը իմ հոգում

Ես ծովում էի։ Շատ մարդիկ կային։ Առջևում հորիզոնն էր։ Բոսորագույն արևը մայր էր մտնում ծովի ընդերքը։ Ես լողում էի առաջ-առաջ, մինչ մարդիկ կորան տեսադաշտից։
Հեռու էի ափից, բայց արևը մեկ է  կանչում էր։ Ես չէի կարողանում կանգ առնել ու շրջվել ետ։ Ինչ-որ ուժ ինձ հրում էր առաջ ու ներքին մի խենթ ցանկություն ուզում էր, որ ալիքները հավերժ գրկեին ինձ ու իջեցնեին ընդերքը՝ արևի մոտ։ Այն բոսորագույն արևի, որ մայր էր մտել։
Ջուրը սառեց հանկարծ։ Շուրջս դատարկ ծովություն էր ու ես, միայն ես։
Պառկեցի ջրին ու հայացքս ուղղեցի անեզր երկնքին։
Հոգնել էի, շատ, ոչինչ չէի ուզում։ Առա՞ջ գնալ, ու՞ր։ Սուզվեցի ջրի տակ խենթի պես․․
Նետվել էի ափ։ Սրտիս զարկերը տարածվել էին մարմնովս մեկ․ ես շնչում էի, մատներս շոշափում էին ավազի հատիկները, ես զգում էի ընդերքից եկող արևի ջերմությունը։
Բնությունը փրկել ու գրկել էր ինձ․․․