среда, 22 июня 2016 г.

Բաց Թող

Բաց այդ պատուհանը կամաց,
Ներս թող գա երեկոյի քամին
Ու քնքշորեն սրբի աչքերդ թաց.
Արի ականջ դնենք ծղրիդների ձայնին
Ու խաղաղություն շնչենք այս հանդարտ ժամին.
Եկ նայենք վեր` մենավոր լուսնին
Ու ընկեր դարձնենք նրան մեր հոգսերին.
Բաց, բաց սիրտդ կամաց
Դուրս թող ամեն ցավ ու լաց
Արի ականջ դնենք ծղրիդներին
Ու նայենք վեր` պայծառ աստղերին.
Բաց, բաց գիրկդ առանց հարց
Ու գրկիր կյանքը` խաղաղված ու գոհացած:

воскресенье, 19 июня 2016 г.

Օրեր

Օրեր ձգված ու դատարկված
Օրեր լցված ու գինովցած
Օրեր սահող, օրեր կանգնող
Օրեր մեր կաղ, տկար, մոլոր:
Դու ժամանակ կանգնիր մի պահ
Թող կյանքը զգամ գեթ մի վայրկյան
Էլի օրեր, օրերն այն պաղ
Էլի օրեր տարբեր այնքան:
Դատարկ ու լի, խենթ ու խելառ
Կորած, հոգնած ու դառնացած
Օրեր մաշված ու կարկատված:
Թող որ նկարն իմ այդ օրերում
Դառնա կտավ մի մոռացված
Մինչդեռ օրեր-օրեր  առաջ
Այն հիասքանչ էր անիրական:
Օրեր սահող, օրեր քայլող
Օրերն այն քաղցր վիշտ բերող..
Դու  ժամանակ կանգնիր մի պահ
Տեսնեմ հոգուս նկարն իմ փոփոխված
Օրերի մեջ այն փոշոտված
Ու օրերում կորած ջնջված:

Հոգու Ձմեռ

Դու թաղում ես հոգուդ ձմեռը տաք ավազի գրկում
Ու քաղցր գինու հետ խմում քո դառը իրականությունը:
Դու հիասքանչ ես, ինչպես ամեն անգամ
Ու ամեն անգամ քեզ ոչ ոք չի տեսնում։
Նրանք նայում են ուղղակի, նայում ու հիանում,
Բայց իրականում քեզ ոչ ոք չի տեսնում:
Մենությունը հաճախ քո լավագույն ընկերն է դառնում
Անազնիվ լինելով առաջինը չի գոչում` արդարություն,
Ընկերության մասին այն  ստեր երբեք չի հորինում,
Սիրո մասին էլ հեքիաթներ չի պատմում:
Ախր դու մեծ աղջիկ ես արդեն, գիտես`
Արդարությունը քչերին է հուզում,
Սուտն ու ճիշտը ձեռք - ձեռքի տված են քայլում,
Ու միայն գրքերում է չարը պարտվում բարուն:
Հա, մեծ աղջիկ ես արդեն, գիտեմ,
Ու հեքիաթներին վաղուց է ինչ չես հավատում:

среда, 8 июня 2016 г.

 Ու էլի նա է կարծես

Ու էլի նա է կարծես, այն նույն մարդը, ում սիրեցիր ամիսներ առաջ, հենց առաջին հանդիպմանը. նույն աչքերը, շուրթերը, նույն շարժուձևը:
Էլի նստած եք մեքենայի մեջ, չեք նայում իրար, լուռ եք: Անձրևը անշտապ կաթկթում է ու մեքենայի դիմապակուց սահում ցած: Դու լուռ ես, թեթև ժպիտն է միայն ճախրում դեմքիդ, մինչդեռ սիրտդ ծանրացել է այնքան:
Նա նայում է քեզ: Դու վստահություն ես ներշնչում նրան:
Դու, դու գիտես ամեն բան, ճիշտն ու սխալը, ողջ ճշմարտությունը:
Կաթիլներն էլի անշտապ սահում են ցած, դու հայացքդ կտրում ես դիմապակուց ու հառում նրան:
Նա զգում է, որ դու արդեն հասկացել ես նրա միտքը:
Դու ժպտում ես, ժպտում թեթև ու պարզ: Նա քաջալերված սկսում է խոսել. << ի՞նչ անենք, դու ավելի խելացի ես, ասա, մնում ենք միասի՞ն, էսպե՞ս, թե՞ բաժանվում>>: Նրա դեմքին մի խորամանկ ու լպրծուն ժպիտ է իջնում, որից սիրտդ ցավում է, գոչում` փրկիր, հանիր ինձ այստեղից....
Այդ զգացողություններից դեմքիդ արտահայտությունը փոխվել էր երևի ու նա հավելում է. <<կամ `այլ տարբերակ>>:
Դու նորից փորձում ես ժպտալ, այս անգամ միայն  թե բութ ու դառնորեն: Նա նայում է քեզ չարաճճի երեխայի պես, որ ուզում է խարդախությամբ իր ուզածը կորզի ու դու այնպես ես ուզում, որ այդ երեխան գոհանա, որ վերագտնելով թեթև ժպիտդ ընտրում ես նրա տարբերակը ու մատուցում այն որպես քոնը. շատ հանգիստ, թեթեև ժպիտով:
Շախ և մատ, ահա և պարտվեցիր:

<<Նորի՞ց խաղանք սիրունս>>
<<Չէ, չեմ ուզում, էս անգամ ես փաս>>.

Ու էլի նա է կարծես, այն նույն մարդը ում սիրեցիր ամիսներ առաջ հենց առաջին հանդիպմանը. նույն աչքերը, շուրթերը ու նույն շարժուձևը, միայն թե նայվածքն է փոխվել, ժպիտն էլ կարծես այնը չէ...

 Ամեն բան պարզապես կանցնի


Մենք երբեմն սիրահարվում ենք մեր պատկերացումներին ու այնքան ուժգին, որ վախենում ենք հավատալ իրականությանը:
Մինչդեռ, ամեն բան ի վերուստ սխալ էր. սխալ քայլերի հաջորդական շղթա, որ ոտքդ կապում է անորոշության մեջ:
Ու փորձում ես հասկանալ, թե որտե՞ղ ես թերացել ու ու՞մ ես ուրացել:
Վերլուծում ու վերանայում ես ամեն մի մանրուք, մեղադրում ու արդարացնում քեզ , փորձում որոշակիություն մտցնել մտքերումդ, ապարդյուն....
Կանցնի, կանցնի ամեն բան, կանցնի թ'ե լավը, թ'ե վատըու կմնա ոչինչ:
Ու նույնիսկ չես էլ հասկանաճ՞իշտ էիր, թ՞ե սխալ:
Ամեն բան պարզապես կանցնի. ժամանակը կսրբի ամեն բան:

среда, 1 июня 2016 г.

Հուշերի Մարսում

Մտքիս մեջ ծամում եմ քեզ հետ  կապված հուշերը էժան,
Որտեղ դու կապիկ էիր, իսկ ես ծաղրածու.
Այնքան եմ ծամում մինչ սիրտս խառնում է
Ու  թքում եմ ես հուշերը այն,
Որում դարձրել էիր ինձ ոչ մի բան.
Քո իսկ գոյության ոչնչությունը քաշել էիր վրաս
Ու կապկացել էիր ճիշտ այն շան նման,
Ում հաչոցը հասնում է քամուն միայն,
Ու վնգստոցը լսվում է այն ժամ,
Երբ սարսափած մենությունից այն,
Որում հայտնվում է նա ամեն անգամ,
Երբ կծում է ձեռքը բարեկամական»
Դու լոկ մի շուն ես թափառական,
Ով չունի ոչ ընկեր, ոչ էլ բարեկամ,
Միայն իր ցանկությունները` սուտ ու ունայն:
 I can
I can feel the breeze
Oh, it is a great release,
I can feel each pain
But be able to ignore all of them,
I can wish again
I can leave my pain
Do what I want, gain what I can.