Ու էլի նա է կարծես
Ու էլի նա է կարծես, այն նույն մարդը, ում սիրեցիր ամիսներ առաջ, հենց առաջին հանդիպմանը. նույն աչքերը, շուրթերը, նույն շարժուձևը:
Էլի նստած եք մեքենայի մեջ, չեք նայում իրար, լուռ եք: Անձրևը անշտապ կաթկթում է ու մեքենայի դիմապակուց սահում ցած: Դու լուռ ես, թեթև ժպիտն է միայն ճախրում դեմքիդ, մինչդեռ սիրտդ ծանրացել է այնքան:
Նա նայում է քեզ: Դու վստահություն ես ներշնչում նրան:
Դու, դու գիտես ամեն բան, ճիշտն ու սխալը, ողջ ճշմարտությունը:
Կաթիլներն էլի անշտապ սահում են ցած, դու հայացքդ կտրում ես դիմապակուց ու հառում նրան:
Նա զգում է, որ դու արդեն հասկացել ես նրա միտքը:
Դու ժպտում ես, ժպտում թեթև ու պարզ: Նա քաջալերված սկսում է խոսել. << ի՞նչ անենք, դու ավելի խելացի ես, ասա, մնում ենք միասի"ն, էսպե"ս, թե բաժանվում>>: Նրա դեմքին մի խորամանկ ու լպրծուն ժպիտ է իջնում, որից սիրտդ ցավում է, գոչում` փրկիր, հանիր ինձ այստեղից....
Այդ զգացողություններից դեմքիդ արտահայտությունը փոխվել էր երևի ու նա հավելում է. <<կամ `այլ տարբերակ>>:
Դու նորից փորձում ես ժպտալ, այս անգամ միայն թե բութ ու դառնորեն: Նա նայում է քեզ չարաճճի երեխայի պես, որ ուզում է խարդախությամբ իր ուզածը կորզի ու դու այնպես ես ուզում, որ այդ երեխան գոհանա, որ վերագտնելով թեթև ժպիտդ ընտրում ես նրա տարբերակը ու մատուցում այն որպես քոնը. շատ հանգիստ, թեթեև ժպիտով:
Շախ և մատ, ահա և պարտվեցիր:
<<Նորի՞ց խաղանք սիրունս>>
<<Չէ, չեմ ուզում, էս անգամ ես փաս>>.
Ու էլի նա է կարծես, այն նույն մարդը ում սիրեցիր ամիսներ առաջ հենց առաջին հանդիպմանը. նույն աչքերը, շուրթերը ու նույն շարժուձևը, միայն թե նայվածքն է փոխվել, ժպիտն էլ կարծես այնը չէ...

Комментариев нет:
Отправить комментарий