Հոգու Ձմեռ
Դու թաղում ես հոգուդ ձմեռը տաք ավազի գրկում
Ու քաղցր գինու հետ խմում քո դառը իրականությունը:
Դու հիասքանչ ես, ինչպես ամեն անգամ
Ու ամեն անգամ քեզ ոչ ոք չի տեսնում
Նրանք նայում են ուղղակի, նայում ու հիանում,
Բայց իրականում քեզ ոչ ոք չի տեսնում:
Մենությունը հաճախ քո լավագույն ընկերն է դառնում
Անազնիվ լինելով առաջինը չի գոչում` արդարություն,
Ընկերության մասին այն ստեր երբեք չի հորինում,
Սիրո մասին էլ հեքիաթներ չի պատմում:
Ախր դու մեծ աղջիկ ես արդեն, գիտես`
Արդարությունը քչերին է հուզում,
Սուտն ու ճիշտը ձեռք - ձեռքի տված են քայլում,
Ու միայն գրքերում է չարը պարտվում բարուն:
Հա, մեծ աղջիկ ես արդեն, գիտեմ,
Ու հեքիաթներին վաղուց է ինչ չես հավատում:

Комментариев нет:
Отправить комментарий