вторник, 15 сентября 2026 г.

 
«Դու չես կարող մեղադրել ինձ իմ զգացմունքների համար» ասել էր նա ու լալահառաչ սուտը կախել նրանց ականջներին։ Ինձ էլ բաժին էր հասել դառը ճշմարտությունը՝ ճաշակելու նրա քաղցր երկդեմությունը։ Սուտը փրկության օղակ է՝ իր ստերի ճահճում խեղդվող մարդու համար. ես դա հասկացա փոքր ինչ ուշ՝ էդ ճահճում անհույս թավալվելուց հետո։ Նա լալիս էր, նա ցավ էր խաղում, ու հանդիսատեսը նրան «բիս» էր կանչում։ Ես էլ բեմելուց հեռու էի այնքան, որ գլուխս կախ որոշեցի բռնել իմ ճամփան։
Հիմա ժպիտն է կախվել նրա անդեմ դեմքին ու խաղերն արդեն փոխել են հանդիսատեսին։ Երկդեմ տեսակը անդեմ է նրանց քիմքին, բայց նրանք ժպտում են կրկին. միայն թե «բիս» չեն կանչում նրանք....

Комментариев нет:

Отправить комментарий