понедельник, 6 августа 2018 г.

Ես թակում եմ քո սրտի դռները

Ես թակում եմ քո սրտի դռները
Ու կյանքի պատուհանով ներխուժում եմ ներս.
Ես սփռում եմ քո վրա իմ սերը
Ու մրսում եմ՝ չունենալով քեզ.
Ես թիկունքում ու կողքիդ եմ, տե՛ս,
Երբ կանչում ես, ու երբ զգում եմ, որ կարիքս ունես.
Բայց դու միշտ, միշտ դու հեռվում ես
Անգամ երբ արնաքամ եմ լինում ես
Անգամ երբ գոռում ու կանչում եմ քեզ...
Դառնություն է ծորում ամեն մի բառիցս
Սիրտս էլ սև է մութ գիշերվա պես.
Արևոտ ժպիտս վաղուց արդեն սև է
Ու չեմ գտնում ինքս ինձ կարծես.
Թողնում եմ հիմա քո կյանքի տունը
Միջանցիկ քամուց մրսել ու ընկել եմ ես.
Թող ինձ, խնդրու՜մ եմ, չկանչես քո բունը
Չեմ կարող չգալ, բայց  չեմ փրկվի էլ ես։
-դու լավն ես չէ? ասա՛,ասա՛.
-չէ՛, լավը չեմ.
-չէ՛, դու լավն ես, դու լավն ես.ասա՛,ասա՛,խնդրում եմ.
-հա՛, լավն եմ.
-հա՛, լավն ես, լավն ես,իսկապես,դու չգիտես, դու շատ լավն ես։

            «Հուսալքված ստի հառաչը»

суббота, 14 июля 2018 г.

 Ու գալիս է պահ

 Ու գալիս է պահ,որ դու դառնում ես համատարած մի հոգնածություն։ Երբ անզոր ես անգամ սիրել կամ ատել։  Միակ բանը որ կարող ես զգալ հոգնությունն է։ Ու հաճախ,մենության մեջ փորձում ես հանգստանալ․ հանգստանալ ամենից ու ամենքից, որ ուժ լինի հոգնածության կոշիկը նորից կրելու ու քայլելու, պարզապես քայլելու։ Առա՞ջ, չէ, կարևոր չի ուր, կարևորը կանգ չառնել, ուղղակի քայլել, անվերջ քայլել․․․․

воскресенье, 27 мая 2018 г.

Սեր
Կսրբեմ քո ճամփան ես իմ աղոթքով
Կբերեմ քեզ քաղցր հանգիստ իմ դառը արցունքով
Թևերս կպոկեմ ու քեզ վրա  կփռեմ
Ես չեմ ճախրի, բայց քեզ տաք կպահեմ։

Քո ծանր սուտը սրտումս կծամեմ կմարսեմ
Ու  մաքուր թեթևությունը հոգուցս քեզ կհրամցնեմ
Քեզ ժպիտովս հանգստություն կբերեմ
Դրա արժեքը թերևս միայն ես գիտեմ։

Գցիր Դիմակդ

Գցիր դիմակդ իմ բարեկամ
Ձուլվել է արդեն եսիդ այն
Թող խաղերդ՝ էժան ու անհամ
Եղիր այն ինչ կաս, գոնե մի անգամ
Ստերդ շաղ տալով ու ծուռ մտքիդ անսալով
Կհասնես այնտեղ ուր կուզես, բայց մի պայմանով․

Չի տրվի երբեք քեզ ոչ մի ազնիվ խոսք
Կմնա քեզ միայն անհոգի մարդկանց ամբոխ
Խաղերումդ կշահես, կստանաս գոհացում
Կկորցնես մաքուրն ու իրականը, կգտնես ուրացում
Փուչ խաղիդ գինը կդառնա պարտված հաղթություն առանց հատուցում։

среда, 11 апреля 2018 г.

Դարձիր ետ

Սիրտդ կախ, բայց քիթդ բարձր

Դու իմ բարեկամ քայլում ես առաջ,
Մտքերդ մոլոր, քայլերդ հստակ
Գնում ես դու կյանքին ընդառաջ․

Փորձում ես հիշել, ու հաճախ մոռանալ
Ստվերներ, որ սիրտդ են ստվերել
Հոգուդ դռներն էլ ջարդելով հեռացել,
Բառեր, որ ականջներումդ են խրվել
Ու մտքիցդ էդպես էլ չեն ջնջվել․

Միջանցիկ քամին քո լերկ հուշերի
Կգամի քեզ վշտի անկողնուն,
Ու սառը դողը հուսալքության
Կգտնի քո մարմնում ապաստան․

Անքուն գիշերների անպտուղ մտքերից
Կշաղախվի քեզ համար ամեն բան,
Ու ցերեկների դատարկ դեպքերից
Սիրտդ կխառնի՝ դառնորեն, լռելյայն․

Հոգուդ լռությունը բառերի ճիչով
Դու չես խլացնի ու սիրտդ հովացնի,
Օտար մարդկանց, անօգուտ քանակով
Հարազատ միակիդ մոռացության չես մատնի․

Սիրտդ թաց դու բաց արևին,
Քիթդ ցած դու ժպտա աշխարհին
Մտքերդ մոլոր, դու թող անցյալին,
Քայլերդ էլ ուղղիր դու քո ծաղկունքին
Հե՜յ, ի՛մ բարեկամ, դարձիր ետ կյանքին։

понедельник, 2 апреля 2018 г.

Hug me

Hug me to the bones, my love
Sway me till I use my mind
Look through me, for I can feel I am loved
Make me feel like a soaring dove.
Be the one of a unique mankind
To revive me from a nap of crazy mind
Inhaling hope, which was in a depart
Exhaling despair that was tearing apart.
Hug me to the bones, my love
Look through me, for I can feel I am loved.