понедельник, 14 декабря 2020 г.

 Դատարկություն

Կա ցավի տեսակ, որ ձգվումա հիասթափությանը զուգահեռ։

Ու էնքան մեծ կարա լինի էդ հիասթափությունը, որ դու պարզապես դադարում ես զգալուց։ 

Չկա ցանկություն, չկա նպատակ, չկա սեր, չկա ատելություն։ 

Միայն անհամ, անհոտ ու անդեմ մի դատարկություն, որ փաթաթվումա քեզ ու խեղդում։


четверг, 5 ноября 2020 г.

 Թող

Թող արկերը փլվեին երկնքի գլխին

Ու  ամպերը թող ցավից գոռային

Թող հողերը ծածկվեին գետերով վարար

Որ սիրտս էսպես անզոր չմխկտար։


Պատկերներ, հայացքներ, ժպիտներ լուսավոր

Պտտվում եք ամեն պահ մտքումս անկուշտ,

Անզոր եմ դառնում ես դիմակայել

Միայն թե էնպես գոռալ եմ ուզում՝ հերի՜ք է:

воскресенье, 1 ноября 2020 г.

 Սիրուն Բառեր

Էնքան սիրուն բառեր է հորինել մարդը: Օրինակ, ամենատպավորիչներից` արդարություն, մարդկություն։ Երբ էս բառերը հորինվել են շահ կամ ագահություն բառը կա՞ր արդյոք աշխարհում։

Էնքան իմաստ է մարդը փորձում դնել կյանք բառի մեջ՝ հավասարություն, ազատություն, ընտրելու իրավունք, երջանկություն... Էս բառերը հորինելուց մարդը շարունակել է ատել ու քամահրել.  ինչ -որ մեկին՝ մաշկի գույնի, ազգության, կենսամակարդակի, ինչ-որ մեկին էլ՝ ուղղակի այլ լինելու համար։

Մարդը նույ կենդանին է՝ մի քիչ փոխված, մի քիչ զարգացած, բայց նույն կենդանին է՝ կրծողներ, երկկենցաղներ, կաթնասուններ, գիշատիչներ ու էս արանքում հորինված լիքը սիրուն բառեր...

воскресенье, 18 октября 2020 г.

Բողոքում եմ Տեր

Բողոքում եմ  ես քեզ, Տեր.
Ժողովուրդները ամբող աշխարհի զավակներ են քո,
Բայց մի՞թե մեկին սիրում ես ավելի
Ու  թողնում մեկին ճիրանում մյուսի, որ խեղդվի։
Մեկի դավերից մյուսին չե՞ս փրկում,
Տես, հողը արկերի տակ տնքում է, ճոճվում։
Երկինքն է պատել փոշին ու վառոդը
Օդը շնչում է ցավ, կատաղի կռիվ է շուրջը։

Այն հողը, որ սնում էր մեզ ժամանակին
Սնվում է մեր իսկ արյունով հիմի։
Տեր իմ, սխա՞լ ենք մենք միթե,
Թե չէ՝ մեզնից երես դու մի թեքի ու փրկի։

Բողոքում եմ քեզ ես, Տեր,
Ուզում եմ նորից շնչել ես սեր....



понедельник, 12 октября 2020 г.

Իմ Զինվոր

Դու իմ անմահ զինվոր
Անցար հերոսի հավերժական քնով,
Որ հայրենի հողում հայը չապրի մեջքը կոր։

Դու իմ քաջ զինվոր
Կնքված ես դու՝ «գիտակցյալ մահ անմահությունով»,
Ուստի պարտավոր ենք մենք ապրել ու արարել ամեն օր:

Դարերի խորքից, մեր պապերի ոգով
Մեր եկեղեցու ղողանջների աղոթքով,
Հայ մարդու  կամքով  խելքով ու գործով
Հայրենիքդ կցնծա ամբողջ աշխարհով.
ՆՆջիր հանգիստ, դու իմ հայ զինվոր...


суббота, 26 сентября 2020 г.

Hey Girl

Hey you, curly vivid girl smiling like a sun
You are a peaceful sea that calms all around.
Keep your heart open even to those ones
Who want to hurt you for no reason or for fun.
Don't get changed even when you are really done
Keep yourself unchained from the wickedness and weakness around
Keep going by your path, which is taking you high from the ground 
You gonna be proud of yourself girl, I surely warrant.




 

среда, 8 июля 2020 г.

The Obscure and Sweet Touch of Time

A place, a breeze, a melody,  an aroma
and you are taken back to your memories
where everything is at its places,
where you can see, hear, feel, and get what you lack.
Years polish memories with perfection
to keep for you a warm place where you can get cared
either you feel burnt, hurt, cold, burdened or lost.
A place where you can get whenever you have a strict need
to remember what you have forgotten.
Years polish memories with perfection...!