Լինում է.. ուզում ես...
Լինում է էնպես,որ գտնում ես էն ինչ չես փնտրել ու հետո փորձում ես համոզել քեզ, որ դա հենց էն է ինչ պետք է։
Լինում է էնպես, որ ճախրում ես երջանկությունից ու հետո այդ նույն երջանկությունից ուզում ես ցատկել։
Լինում է երբ անճանաչելիորեն այլանդակում է քեզ Նա, ում քո թիկունքն ես համարել ու մնում է միայն այրվել ու մոխիր դառնալ, որ չտեսնես էդ այլանդակ պատկերը։
Լինում է երբ մոխրից շինում ես քեզ համար հույսի թևեր ու թռչում վերև՝ շատ վերև ու ճախրդ սփռում էս դալուկ աշխարհի վրա։
Լինում է, որ ընկնում ես ու էլ չես կարողանում վեր կենալ ուժ չունես, կամք չունես, օգնության ձեռք էլ չի պարզվում։
Լինում է, երբ ցավեցնում ես ինքդ, ու էդ դաշույնը անցնելով Նրա միջով մխրճվում է քո սրտում էլ։
Լինում է....
Լինում է, որ ուղղակի ուզում ես ապրել ու երջանիկ զգալ, առանց բառերի ...
Ուզում ես կարճ կյանքդ ներկել սիրուն գույներով։
Ուզում էս մխրճվել էդ սիրուն գույների մեջ ու չկորել էս գորշ ու խարխուլ աշխարհում։
Ուզում ես...
пятница, 10 июня 2022 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий