Սրտիդ եղանակը
Գարնան մեղմ արևի պես ջերմ գրկեմ քեզ
Ու համբույրները պեպենների պես շարեմ այտերիդ։
Մատներս տանեմ քունքերիդ վրայով այնպես անհպում՝
Ինչպես ճայը օվկյանի վրա, երբ հազիվ է ալիքներին հպվում։
Ճախրեմ երկնքումդ լազուր, որ սիրտդ թրթռա
Ու զարդեմ ճամփադ երգովս, որ լսելիքդ հույզերից խտտա։
Սպիտակ վարդի պես դաջվեմ քո մտքում,
Որ շնչես դու ինձ՝ ինչպես ծաղկաշատ գարուն։
Քո կյանքատու սիրովդ ծաղկեմ
Ու սրտիդ գունեղ երազները բողբոջով պատեմ։
Լինեմ խենթ մարտ՝ անձրև արևոտ, ու մեկ է սիրես ինձ.
Լինեմ եղանակը սրտիդ ու հոսեմ սրտովդ մեկ։
Комментариев нет:
Отправить комментарий