среда, 3 июня 2026 г.

 Ցասում

Իմ ցասումը կլինի լուռ… Երբ կարծես, թե ինձ գետնովն ես տվել ու օտարացրել ինքս ինձանից, ես կթակեմ դռները հոգուդ ու անհրավեր կսուրամ ես ներս։ Կքանդեմ ես քեզ ու լուռ կանձրևեմ, որ սրբեմ փոշին ավերակների։

Կթվա, թե մոռացել եմ, իսկ ես կպարպեմ ցավերն իմ ձցված ու ինչպես հուժգին ամպրոպից առաջ՝ մի լավ կգոռամ, որ  շանթահարեմ։

Կշառաչեմ ես վարար գետի պես ու կսրբեմ ճամփիցս ամեն խոչընդոտ, կսլանամ ես ճամփովն իմ անխաղտ ու կխաղաղվեմ, երբ ափիս հասնեմ։

Կտաքացնեմ քեզ սրտիս ստորոտում, իսկ օջախն ամրոցիս ես թեժ կպահեմ, որ երբ հանդգնես պարիսպն իմ քանդել, ես ժայթգեմ անգութ՝ այրեմ, մոխրացնեմ ու մրմուռն անցյալի մրուրով պատեմ։

 Իմ ցասումը կլինի լուռ… Երբ կարծես, թե ինձ գետնովն ես տվել ու օտարացրել ինքս ինձանից, ես կնետեմ դիմակն իմ՝ հոգնած ու մաշված, որ ինձ հանդիպեմ. գրկեմ կարոտած։

Ու կհոսեմ ես խաղաղ կարկաչով ու կարևեմ երկնքում լազուր, զեփյուռի նման թեթև կճախրեմ. սրտիս ամրոցից էլ ես վանք կշինեմ, որ խնկա բուրվառ ու հնչի շարական, ու օրհնությունը աղոթքի պես խաղաղ՝ իջնի իմ  խորշոմած սրտի վրա։

Комментариев нет:

Отправить комментарий