Սպիտակ Երազ
Սպիտակ երազս չի ճախրում ավաղ,
Կորել է այն անտառում մթին։
Պարզել է թևերն ագռավն ապիկար
Ու փռել է այն իմ աչքերին։
Սպիտակ աղավնին ձուլվեց խավարին,
Ու թռիչքն արդեն անկում է խրթին.
Ցողում է շաղը աղի արցունքի,
Շողում է արևը, բայց ու՞մ աչքերին....
четверг, 23 сентября 2021 г.
Քաղցր Բառեր
Քաղցր բառերդ՝ մեղրի պես անուշ,
Ծորում են սոված ականջներովս վար
Ու հասնելով սրտիս բերում լիացում։
Լսում եմ քեզ ու մոռանում եմ ինձ
Տեսնում եմ այն ինչ դու ես ուզում։
Անցնում են օրերը, փոխվում են բառերը,
Կարոտով է լցվում սիրտս ու հոգիս։
Բառերդ էլ քաղցր չեն մեղրի պես
Ու ես մեկ է սպասում եմ քեզ։
Բայց դու գնում ես հեռու, շատ հեռու
Ու ես նայում եմ հետևիցդ լուռ
Միայն թե էնպես գոռալ եմ ուզում՝ «հե՜յ, ու՞ր».
Բայց սիրտս սեղմվում ու կանչում է ինձ հետ.
Քայլում եմ ես փողոցներով լուռ
Փնտրում եմ քեզ դեմքերում դատարկ
Դեպքերում հաճախ հիշել եմ ուզում,
Թե ոնց էինք իրար ինքնամոռաց սիրում։
Հուշերն այդ քաղցր դարձել են փշեր
Ու խրվում են սրտումս ամեն վերհուշից.
Ատել էի ուզում, բայց սիրում եմ էնպես
Որ միտքն անգամ ատելու սիրտս է ճմռում.
Սիրում եմ էնպես, ցավում եմ էնպես,
Որ ուղղակի քեզ մոռանալ եմ ուզում։
понедельник, 14 декабря 2020 г.
четверг, 5 ноября 2020 г.
воскресенье, 1 ноября 2020 г.
Սիրուն Բառեր
Էնքան սիրուն բառեր է հորինել մարդը: Օրինակ, ամենատպավորիչներից` արդարություն, մարդկություն։ Երբ էս բառերը հորինվել են շահ կամ ագահություն բառը կա՞ր արդյոք աշխարհում։
Էնքան իմաստ է մարդը փորձում դնել կյանք բառի մեջ՝ հավասարություն, ազատություն, ընտրելու իրավունք, երջանկություն... Էս բառերը հորինելուց մարդը շարունակել է ատել ու քամահրել. ինչ -որ մեկին՝ մաշկի գույնի, ազգության, կենսամակարդակի, ինչ-որ մեկին էլ՝ ուղղակի այլ լինելու համար։
Մարդը նույ կենդանին է՝ մի քիչ փոխված, մի քիչ զարգացած, բայց նույն կենդանին է՝ կրծողներ, երկկենցաղներ, կաթնասուններ, գիշատիչներ ու էս արանքում հորինված լիքը սիրուն բառեր...
воскресенье, 18 октября 2020 г.
Բողոքում եմ Տեր
Բողոքում եմ ես քեզ, Տեր.
Ժողովուրդները ամբող աշխարհի զավակներ են քո,
Բայց մի՞թե մեկին սիրում ես ավելի
Ու թողնում մեկին ճիրանում մյուսի, որ խեղդվի։
Մեկի դավերից մյուսին չե՞ս փրկում,
Տես, հողը արկերի տակ տնքում է, ճոճվում։
Երկինքն է պատել փոշին ու վառոդը
Օդը շնչում է ցավ, կատաղի կռիվ է շուրջը։
Այն հողը, որ սնում էր մեզ ժամանակին
Սնվում է մեր իսկ արյունով հիմի։
Տեր իմ, սխա՞լ ենք մենք միթե,
Թե չէ՝ մեզնից երես դու մի թեքի ու փրկի։
Բողոքում եմ քեզ ես, Տեր,
Ուզում եմ նորից շնչել ես սեր....
понедельник, 12 октября 2020 г.
Իմ Զինվոր
Դու իմ անմահ զինվոր
Անցար հերոսի հավերժական քնով,
Որ հայրենի հողում հայը չապրի մեջքը կոր։
Դու իմ քաջ զինվոր
Կնքված ես դու՝ «գիտակցյալ մահ անմահությունով»,
Ուստի պարտավոր ենք մենք ապրել ու արարել ամեն օր:
Դարերի խորքից, մեր պապերի ոգով
Մեր եկեղեցու ղողանջների աղոթքով,
Հայ մարդու կամքով խելքով ու գործով
Հայրենիքդ կցնծա ամբողջ աշխարհով.
ՆՆջիր հանգիստ, դու իմ հայ զինվոր...