воскресенье, 29 октября 2023 г.

Բլոճը
Բլոճը՝ չարսիրտ ու անխելք,
Ուներ երկար լեզու ու շատ կարճ թևեր։
Դժգոհ էր նա իր եղելությունից,
Բայց թևերից առավել զզվում էր նա մեղվիկից։
Բզեզներին նա մոգոնում էր ստեր,
Իբր թե մեղվիկն է թևերն իր պոկել։
Շաղակրատանքից լեզուն սկսում է երկարել,
Ու բլոճն այլևս կարողանում է թռչել։ 

Լեզուն թև դառած թչռում է վերև,
Ճախրը սակայն սկսում է վերջինիս նեղել.
Չգոհանալով իր նվաճումից, ու մեղվիկի անվրդովությունից՝
Բլոճը սկսում է նորովի բստրել.
Բացի մեղվիկից՝ բզեզներից էլ բողոքվել։
Ու չկարողանալով այլևս կանգ առնել՝
Բլոճը կորցնում է չափը ու գահավիժում ներքև։

пятница, 26 мая 2023 г.

 Սերը ապրում է, այն միշտ կա ու ոչ մի տեղ չի գնում


«Ինչի՞ց ես ամենից շատ վախենում» հարցին պատասխանեց. «վախենում եմ ձախողել ու կորցնել իմ թանկ ու սիրելի մարդկանց. նրանք շատ չեն՝ 3-ը. դու էլ էդ ցանկում»։ Անցան ամիսներ, մենք այլևս չէինք խոսում ու եկավ հաղորդագրություն նրանից՝ ծննդյանս շնորհավորանքը. «Հասկանում ես չէ՞, դու իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից ես եղել»։ Կարդացի ու մի թախծոտ ժպիտ նստեց սրտումս. «Գիտեմ ։)»  Նրան, ով չգիտի խոսել, նրան, ում բառերը չեն ենթարկվում, նրան, ով հավաքվել ու գրել էր սրտինը, մնում էր տալ պատասխան սրտից՝ գիտեմ։ Գիտեմ քո սիրտն ու հոգին, հասկանում եմ ասլեիքդ, հանգիստ եղիր  ։) Կան մարդիկ ում հետ մենք անվերջ խոսում ենք, ու կան նրանք ում հետ մենք անավարտ լռում ենք..






четверг, 1 декабря 2022 г.

Անվերջ Թռիչք Անդունդներից

«երբ քեզ մի անճաշակ ու անողնաշար տղամարդ կփորձի թերագնահատել, հիշի'ր, որ ինձ համար դու այն յուրահատուկն ես, որ ըստ իս` յուրաքանչյուր տղամարդ գեղեցիկ կնոջից խոսելիս ենթագիտակցաբար քեզ է պատկերացնում: ...

Ես ուզում եմ, որ դու անվերջ փայլես: Սիրես կյանքում ամենից շատ,ամենից շատ ինքդ սիրվես: Ես ուզում եմ, որ հանդիպես իմ պես համառ ինչ-որ մեկին, որ քո համար անվերջ դողա, քեզ տեսնելուց աչքը շողա»։

«մաղթում եմ քեզ, որ լինես էնպիսի կին, որ արժանի է ամեն ինչի..» :

Կյանքի ընթացքում մենք հանդիպում ենք տարբեր մարդկանց, ովքեր ասում են՝ տարբեր, հաճախ իրար հակասող, հետաքրքիր ու կարևոր արտահայտություններ, որոնցից որոշները մեզ թև են տալիս, երբ մենք ընկնում ենք ցած, իսկ որոշներն էլ ստիպում խորհել։

Հետաքրքիրն այն է, որ դրանցից ոչ մեկն էլ նվազ կարևոր չէ մյուսից։ Մի դեպքում մեզ սիրում են անպայմանորեն, ուղղակի, հենց մեզ համար՝ մեր բոլոր կողմերով, իսկ մյուսում մղում մեզ առաջ՝ կատարելագործվելու։

Ու գալիս է Նա, ով սիրելով քեզ անպայմանորեն մղում է քեզ առաջ՝ սրբելով քո անցած ուղին, որպես ընծա քո կյանքի խորդուբորդ ճանապարհների, նա՜, ում հետ դու այն կինն ես, որ արժանի է ամեն ինչի, նա՜, ում հետ փայլում ես, նա՜, ում աչքը քեզ տեսնելիս անվերջ շողում է։

 Չկան Պատահականություններ

Ու հանկարծ նկատեցի աստիճաններից իջնող կարմիր բաժակը, ձգվեցի, որ աչքս հաստատի միտքս. նա էր, նա էր ու իմ նվիրած կարմիր բաժակը...

Քանի անգամներ էինք էդ աստիճաններով իջել ու բարձրացել, իսկ հիմա դու իջնում ու բարձրանում ես առանց ինձ...

Չէի ուզում որ մեր հայացքները հանդիպեին իրար ու ես թիկունք արեցի քեզ ճիշտ այնպես, ինչպես դու, երբ թողնում էիր ինձ։

Դուրս գալով փողոց զգում էի ինձ թեթև, հեռու անցյալից ու մոտ իմ սրտի ապագային, որին մոտենալու հարցում դու էլ քո  լուման էիր ունեցել, ու էդ մտքից ժպիտը չէր իջնում շուրթերիցս ու ես շնորհակալ էի  քեզ հենց միայն դրա համար )...


понедельник, 10 октября 2022 г.

 Սիրտը ափի մեջ

Միանգամից սառեց տաք Պորտուգալիան ու դարձավ սովորական։
Ուզում էի փախչել ետ՝ տուն ու  ծածկոցը քաշելով գլխիս թաքնվել  ինքս ինձանից ու ողջ աշխարհից։
Դու պակաս ես իմ կյանքից, շատ պակաս. ես չեմ կարողանում լինել առանց քեզ...
Տխրությունը ծովի ալիքների պես վերցնում ու խփում է ինձ ունայնություն կոչվող ժայռին։ Սիրտս ծանր ու սառն է՝ սառը օվկյանի պես։ Ու ես խեղդվում եմ իմ իսկ ապրումների ալիքներից, որոնց միայն փրփուրն է քեզ հասնում. «լավ եմ, չեմ լացել, գնացել եմ զբոսնելու»։
Քեզ ուղեկցում էի դեպի տաքսին, ու չգիտեմ` քե՞զ, թե՞ ինքս ինձ սիրտ տալու համար կրկնում, որ սա հաջողություն չէ, այլ՝ մինչ տեսություն. չենք հասցնի աչքներս էլ թարթել ու նորից կհանդիպենք։ Նստեցիր տաքսին, գիտեի որ ինձ ես նայելու մինչ տեսադաշտիցդ կորելս ու ինչքան ուժ ունեի հավաքել էի, որ ժպտայի ու թեթև ձեռքի շարժումով համբույրս քեզ հասցնեի ծանրացած սրտիցս։
Մեքենան հեռվացնում էր քեզ ինձանից, իսկ կոկորդս ավելի էր սեղմվում։ Կուլ էի տալիս արցունքներս ու քայլում. չէ սիրելիս, չեմ ստել որ չեմ արտասվել, կուլ եմ տվել ամեն ապրումս ու թափառել՝ մտքերս տրորելով ամեն քայլիս հետ։ 

пятница, 12 августа 2022 г.

 Հող

Մի բուռ հող եմ վերցնում իմ դողացող ափերով ու 
մոտեցնում շուրթերիս՝ համբուրելու սրբացած հողը, 
որում անմահացել է եղբայրներիս արյունը ու 
որում թաղվել է հայրենակիցներիս իղձերն ու հառաչը։ 
Կոկորդս սեղմվում է ամեն կուլ տվածս 
արցունքի հետգլուխս հպարտորեն ու անկոտրում բարձր եմ 
պահում. փորձում եմ ձգել անիրավութան ու անօգնության տակ 
կորացող մեջքս՝ ցույց տալու որ հյուր չեմ իմ տանը այլ՝ տեր ։ 
Հեռանալիս մտքիս եկան Դուշման Վարդանի խոսքերը.
«
հողը  երեխայի պես գրկում է ոտքերդ ու ասում՝
մենակ մի  թող ինձ»»
։ 
Արցունքներս այդժամ հորդացին. ուզում էի գրկել հողը՝ նրանում 
անմահաած եղբայներիս հետ ու տեր կանգնել որբացած 
հ
այրենիքիս կտորին, բայց սթափեցնող ձեռքը իջավ ուսիս՝ պիտի գնայի։


пятница, 10 июня 2022 г.

   Լինում է.. ուզում ես...

 Լինում է էնպես,որ գտնում ես էն ինչ չես փնտրել ու հետո փորձում ես համոզել քեզ, որ դա հենց էն է ինչ պետք է։
Լինում է էնպես, որ ճախրում ես երջանկությունից ու հետո այդ նույն երջանկությունից ուզում ես ցատկել։
Լինում է երբ անճանաչելիորեն այլանդակում է քեզ Նա, ում քո թիկունքն ես համարել ու մնում է միայն այրվել ու մոխիր դառնալ, որ չտեսնես էդ այլանդակ պատկերը։
Լինում է երբ մոխրից շինում ես քեզ համար հույսի թևեր ու թռչում վերև՝ շատ վերև ու ճախրդ սփռում էս դալուկ աշխարհի վրա։
Լինում է, որ ընկնում ես ու էլ չես կարողանում վեր կենալ ուժ չունես, կամք չունես,  օգնության ձեռք էլ չի պարզվում։
Լինում է, երբ ցավեցնում ես ինքդ, ու էդ դաշույնը անցնելով Նրա միջով մխրճվում է քո սրտում էլ։
Լինում է....

Լինում է, որ ուղղակի ուզում ես ապրել ու երջանիկ զգալ, առանց բառերի ...
Ուզում ես կարճ կյանքդ ներկել սիրուն գույներով։
Ուզում էս մխրճվել էդ սիրուն գույների մեջ ու չկորել էս գորշ ու խարխուլ աշխարհում։
Ուզում ես...