воскресенье, 29 сентября 2019 г.

Անհայտը ժամանակում

Մենք հիվանդանում ենք հուշերից ու անկողին ընկնում
Մենք լավանում ենք ժամանակի գրկում, ոտքի ելնում ու ժպտում
Բայց մեր մեջքը կքում է, սիրտն էլ խիստ մաշվում
Ու հիշողության փոշին մեկ է անսպասելի պահին կոկորդ է սեղմում․

Ու մենք քայլում ենք, առաջ ենք քայլում, հաճախ էլ՝ վազում
Բայց մեկ է գլուխը միշտ ետ ենք թեքում ու կորչում
Կորչում ենք մենք ժամանակ կոչվող անհայտ միավորում
Ամեն անգամ հուսաբեկ կորչում, երբ սիրտ ենք անում ու ետ ենք նայում ․․․

Կանգնում ենք հաճախ ու ինքներս մեզ ճանաչել փորձում
Ու հաճախ մեզ էն հարցն է հուզում, ե՞րբ կորցրեցինք մենք մեզ
Ժամանակ կոչվող միավորի ո՞ր անհայտում․․․

воскресенье, 17 марта 2019 г.

Բնություն

Դառնացած ամպրոպին հուժգին կայծակն է հետևում
Ու հորդում է անձրև՝ բերելով հանդարտ լռություն,
Դու լսում ես ջրի ամեն կաթիլը՝ հատ առ հատ
Ու հողը տնքում է մեղմ անձրևի տակ․

Խաղաղ է գիշերը մշուշ երկնքով
Երկիրն էլ շնչում է հոգնած մի անդորր,
Արևն այնքան դժկամ է արթնանում
Ամպերը  կարծես շատ են կաշկանդում․

Առավոտը բացեց աչքերն ալարկոտ
Ու տաք ժպիտով ցրեց ամեն մի մորմոք,
Ջինջ երկնքում խաղաղ ճախրն է զարդում
Օդն այլևս շնչում է ծաղկաշատ գարուն․