воскресенье, 29 октября 2023 г.

Բլոճը
Բլոճը՝ չարսիրտ ու անխելք,
Ուներ երկար լեզու ու շատ կարճ թևեր։
Դժգոհ էր նա իր եղելությունից,
Բայց թևերից առավել զզվում էր նա մեղվիկից։
Բզեզներին նա մոգոնում էր ստեր,
Իբր թե մեղվիկն է թևերն իր պոկել։
Շաղակրատանքից լեզուն սկսում է երկարել,
Ու բլոճն այլևս կարողանում է թռչել։ 

Լեզուն թև դառած թչռում է վերև,
Ճախրը սակայն սկսում է վերջինիս նեղել.
Չգոհանալով իր նվաճումից, ու մեղվիկի անվրդովությունից՝
Բլոճը սկսում է նորովի բստրել.
Բացի մեղվիկից՝ բզեզներից էլ բողոքվել։
Ու չկարողանալով այլևս կանգ առնել՝
Բլոճը կորցնում է չափը ու գահավիժում ներքև։

пятница, 26 мая 2023 г.

 Սերը ապրում է, այն միշտ կա ու ոչ մի տեղ չի գնում


«Ինչի՞ց ես ամենից շատ վախենում» հարցին պատասխանեց. «վախենում եմ ձախողել ու կորցնել իմ թանկ ու սիրելի մարդկանց. նրանք շատ չեն՝ 3-ը. դու էլ էդ ցանկում»։ Անցան ամիսներ, մենք այլևս չէինք խոսում ու եկավ հաղորդագրություն նրանից՝ ծննդյանս շնորհավորանքը. «Հասկանում ես չէ՞, դու իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից ես եղել»։ Կարդացի ու մի թախծոտ ժպիտ նստեց սրտումս. «Գիտեմ ։)»  Նրան, ով չգիտի խոսել, նրան, ում բառերը չեն ենթարկվում, նրան, ով հավաքվել ու գրել էր սրտինը, մնում էր տալ պատասխան սրտից՝ գիտեմ։ Գիտեմ քո սիրտն ու հոգին, հասկանում եմ ասլեիքդ, հանգիստ եղիր  ։) Կան մարդիկ ում հետ մենք անվերջ խոսում ենք, ու կան նրանք ում հետ մենք անավարտ լռում ենք..