воскресенье, 17 марта 2024 г.

Քո հոգին 

Քո հոգին օվկիան է մի անհատակ
Ուր խարսխվել են խեղված իղձերդ անապակ,
Ալիքների հետ լողում ես դու կյանքի հոսանքով
Արևի շողերին էլ ժպտում անվրդով,
Բայց բավ է հայացքդ հառես հատակին
Ու դու կձուլվես նորից քո օվկիանին։


Մատներդ

Մատներդ սահում են էջերի վրայով այնպես անհպում,
Ինչպես ճայը օվկիանի վրա, երբ հազիվ է ալիքներին հպվում....

Մարդիկ

Ու մարդիկ՝ կարճմիտ, բազմադեմ ու լայնաբերան
Լեզվով կդատարկեն սրտի պարունակությունը այնժամ։
Վայր կընկնեն դիմակները մաշված ու կարկատված
Վերհիշելով իրենց էությունը մոռացության մատնված...

Հողը

Դաղող տաք արևն ու գրկող սառը քամին մեր բարձր լեռների, դնում են իրենց դրոշմը քո արևախանձ դեմքին՝ շարելով հողը սարերի քո՝ կնճիռների ծալքերում անհարթ, որ հարթվի։ Սնվում ես հողով այդ, որ մի օր դառնաս առ այն՝ արևի տակ այդ տաք ու դաղող, հողի գրկում այս սառն ու անվրդով....