воскресенье, 3 июля 2016 г.

Դու Ուզում Էիր

Դու ուզում էիր հեռվից լուռ սիրել
Դու ուզում էիր հայացքով միայն դիպչել
Ու միայն հայացքով նրան ճանաչել.
Դու ժամերով ուսումնասիրում էիր նրա դիմագծերը
Ու որսում նրա ամեն մի ժեստը.
Քո հայացքը թափառում էր նրա դեմքի վրա այնքան ,
Մինչ ուժասպառ էր լինում ու էդպես ամեն անգամ.
Հեռվից դու հաշվում էիր նրա ամեն մի շունչը
Հայացքով ուղղում էիր աչքերին թափված վարսերի փունջը
Հեռվից դու լսում, դու տեսնում ու զգում էիր.
Հեռվից հետևում ու նեղսրտում էիր,
Հեռվից ամեն բան հիասքանչ է այնքան.
Մոտիկից դու վախենում էիր փչացնել ամեն բան:




Комментариев нет:

Отправить комментарий