среда, 7 июня 2017 г.

Ժպիտի Ծածկոց

Ժպիտի ճերմակ ծածկոցը քաշում եմ տառապանքիս կեղտոտ սավանին,
Սիրտս քրքրվում է,իսկ ես արագ ծամում եմ ուտելիքիս պատառն այն,
Որ թվում է թե միսն է իմ՝դառն ու անհամ;

Ու ես էլի ես եմ,բայց ես էլ չկամ,
Հուշերի ստվերները վազում են դեմքիս վրայով վարկենական,
Երբ ես մնում եմ մենակ, միայն ես ու իմ աշխարհը ունայն։

Ծամում ու թքում եմ ես  հուշերն այն,
Որ սնվել են տառապանքովս ու ցավով միայն,
Ու չմարսվելով թթվել են այնժամ, տալով կյանքիս տհաճ դառնահամ։

Ուզու՞մ եք խմել  տառապանքիս թասից,
Որում չկա քրտինքն ու ցավը ձեր կյանքի,
Ուզու՞մ եք որսալ հայացքն իմ բեկված,
Որում կտեսնեք իմ կյանքը ապրած․
ՈՒ կխաղաղվեք բավարարումից,
Որ խժռել է ցավն ինձ իմ ներսից։

Չէ, չեմ տա ոչ մի կաթիլ իմ ապրումներից,
Ցավն իմն է , ես կրելու եմ այն հեռու ձեր աչքից․
Ու չեմ խոնարհվի ես ցավի առաջ,
Չէ, ես վազելու եմ կյանքին ընդառաջ;

Комментариев нет:

Отправить комментарий