суббота, 11 апреля 2020 г.

Հավերժական
Ներողամտությունը և բարյացակամությունը ընկալվում են այլևս որպես թուլություն ու որակավորվում որպես անխելքություն ու թերություն։
Չարամիտ ու փոքրոգի մարդիկ դարձել են հալածողներ ու իրենք իրենց հռչակել խելոքներ։
Որակներն այլևս խառնվել են իրար, բանական արարածից մարդիկ դարձել են անբնական ու չար։
Բարձրագույն էակն այլևս ստրուկ է, բանական գազան․․․
Արբեցած իրեն տրված ազատությունից ու այն իրեն ծառայեցնելու կարողությունից  
նա տանում է ինքն իրեն սրտկության՝ շեղվելով ճամփից ներդաշնակության։

Նոյ․ "Ես այլևս չեմ անիծիլ երկիրը մարդի պատճառով, մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկությունիցը"։

Комментариев нет:

Отправить комментарий