вторник, 28 апреля 2020 г.

Բոլոր Գույները

Մի ափսոսա ամեն լավ ու սիրուն քայլիդ համար, դրանք քեզ դարձնում են այն մարդը ով դու կաս։ Ներիր քեզ թերացումներիդ համար, ինչպես որ կներեիր ուրիշներին․ բոլոր մարդիկ էլ թերանում են, ու ժամանակի ծանր թևը հատուցման պես իջնում է բոլորի վրա ու մաքրում ամենքին։
Պահիր ներսումդ ամեն թանկ ու լավը, քո լույսը քոնն է այն չպիտի մարի։ Մի փոխարինիր քո լույսը ուրիշի խավարով։ Քո սեփական ստվերների հետ համերաշխ եղիր։
Այնքան ներդաշնակ ու կատարյալ է այդ խաղը․․․
Սիրիր քեզ, հասկացիր քեզ, ներիր քեզ։ Թույլ տուր ինքդ քեզ որ ալեկոծվես ու հետո խաղաղվես․ թույ տուր  քեզ ապրել, ազատիր քեզ քո իսկ կապանքներից ու ապրիր։ Սիրիր քեզ քո բոլոր գույներով․ սիրիր կյանքի բոլոր գույները։

Комментариев нет:

Отправить комментарий