понедельник, 29 января 2024 г.


Երկերես Պատերազմը


Հայացքով գրկել ու հրաժեշտ էր տալիս…։ Հայրենիքի ու իր արանքում ինքնաթիռի սառը պատուհանն էր։ Ծանրության ու զայրույթի զգացմունքները խառնվել էին իրար։ Չգիտեր, ինքն իրե՞ն է ատում, հայրենի՞քը, թե՞ բախտին։

Ու մարդ ու կին էլի գնում էին բակ՝ կանաչի ծախելու։ Միայն թե, էլ առաջվա կատակախոս կնոջից ու ժպտերես ամուսնուց մնացել էին լոկ իրենց դեմքերը՝ անկյանք ու դատարկ։ Գնորդները չէին էլ համարձակվում նույնիսկ ցավակցել, նախ՝ ուղղակի չէին կարող, համ էլ՝ ցավը շատ մեծ էր կցելու համար։

Երբ մեծանամ պիտի ինժիներ դառնամ, որ ժամանակի մեքենա սարքեմ, ու մարդիկ չծերանան պապ։
-Իմ խելացի տղա, ապրես,- ասաց մայրը՝ հայացքը կտրելով համակարգչից։ Մտքերը
շուտով հավաքեց ու ավարտեց նախադասությունը. « պիտի պայքարել հանուն հայրենիքի, ոչ մի գին թանկ չէ հայրենիքի համար»։


-Հենց մեծանամ, ուզում եմ զինվոր դառնալ, որ սպանեմ էնքան թուրք ինչքան հանարավոր է։ Մայրիկը դառը ժպիտով նայեց մեկ` ութամյա տղային, մեկ էլ՝ պատից կախված ամուսնու նկարին ու ոչինչ չասաց։

Իսկ նա չգիտեր, որ կյանքը կշարունակվի, ու մարդիկ կսկսեն ապրել նորից. որ էդ կյանքում էլի կլինի ամեն բան՝ բացի իրենից. որ կյանքը կշարունակվի այնպես` կարծես ոչինչ էլ չի եղել ։
Միայն թե մենք, ուրվականների պես կթափառենք ապրողների մեջ  մեր ներկայությամբ հիշեցնել տալու մոռացված ցավը, որ հոսում է մեր մեջ, օրից օր, առավոտից մինչ իրիկուն։  Լավ է, նա չի իմանա էդ մասին։Կյանքը աներեսաբար կշարունակվի նորից, բայց, առանց նրա..._Տիկին Անահիտ ձեզ գինի լցնե՞մ:


Պատերազմը համ է, հոտ է, աներևույթ բայց մշտապես օդում կախված մի դառնանհամ զգացում է։ Ուզում ես ուտել, բայց կուլ չի գնում, ուզում ես խոսել կյանքի մասին, բայց խոսակցությունը թեքվում է այլ կողմ, ուզում ես ժպտալ, բայց մի տեսակ դեմքիդ մկանները չեն ենթարկվում քեզ, իսկ երբ ստացվում է մոռացության մի վայրկյանի մեջ խցկել մի ժպիտ, հաջորդ վայրկյանիս այն սառում է դեմքիդ։ Պատերազմի օրերին մեղք է ապրելը, ու էդ մեղքի զգացումով բացվում են մեր աչքերը մինչ փակվելը՝ հուսահատ սպասումից ու հոգնությունից։ (մշակվող-շարունակելի)

 

Комментариев нет:

Отправить комментарий